Հայ-ռուսական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ռուսական հարաբերություններ
Հայաստան և Ռուսաստան

Հայաստան

Ռուսաստան
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները Գյումրիում

Հայ–ռուսական հարաբերությունները (ռուս.՝ Российско-армянские отношения, անգլ.՝ Armenia–Russia relations) երկկողմանի հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։

19-րդ դարից սկսած Ռուսաստանը խոշոր դերակատար է Անդրկովկասում։ Երկու երկրների հարաբերությունների արմատները գալիս են Ռուս-պարսկական պատերազմից, որի արդյունքում Արևելյան Հայաստանն անցավ Ռուսական կայսրությանը։ Բացի այդ, Ռուսաստանը դարձավ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ազգերի, այդ թվում հայերի անվտանգության երաշխավորը[1]։ Երկու երկրների մեջ գործում է դաշնակցային սերտ հարաբերություններ։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անդամակցեց Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ստեղծած Անկախ Պետությունների Համագործակցություն միջազգային կազմակերպությանը։ Հայաստանը և Ռուսաստանն անդամ են ընդհանուր տարածաշրջանային միջազգային ռազմական կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գլխավոր դաշնակիցը, սակայն վերջին 20 տարում մեծ քանակությամբ և գերժամանակակից հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով պատերազմական դրության մեջ է գտնվում Հայաստանի հետ[2][3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]