Գյուլիստան (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)
Ավերված բնակավայր
Գյուլիստան
Վարդուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Խոսվող լեզուներՄինչև 1992թ․-ը՝ հայերեն
ԲնակչությունՆախկինում՝ հայեր,
Ներկայում՝ չունի մարդ (0)
Ազգային կազմՄինչև 1992թ․-ը՝ միայն հայեր
Կրոնական կազմՄինչև 1992թ․-ը՝ հայ առաքելական
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս-
Գյուլիստան (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գյուլիստան (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Գյուլիստան (հնում կոչվել է Վարդուտ), հայկական գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[3]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Գյորանբոյի շրջանի բնակավայր[4]։

Ունի բազմադարյա պատմություն։ Հանդիսացել է շրջանի պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղերից[2]։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[5]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հին անվանումներից մեկը Վարդուտ է։ Այդ մասին հիշատակված է 1466 թվականին գյուլիստանցի գրիչ Հակոբը «Մաշտոցի» հիշատակարանում, որտեղ գրված է, որ գյուղի հնագույն անունը «Վարդուդ» է[2][6][7]։

Անվանումը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Վարդերի պարտեզ, Վարդաստան։ Ներկայումս գյուղը բնակեցված չէ և գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանի շփման գծում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի ամռանը, Գորանբոյ գործողության արդյունքում, Գյուլիստան գյուղը մնաց Ադրբեջանի վերահսկողության գոտում։ Այդ պատճառով գյուղի ողջ բնակչությունը ստիպված էր լքելու հայրենի բնօրրանը։ 1992 թվականի մարտի 3-ին Մի-26 ուղղաթիռը, որը Գյուլիստանից դեպի Հայաստան էր տեղափոխում կանանց և երեխաների, հրթիռակոծվել է Քարվաճառի շրջանում (տես` Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստանի բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստան գյուղից հարավ՝ Ինջա գետակի աջ ափին՝ ժայռաբլրի վրա, գտնվում է Գյուլիստանի բերդը, որը 17-րդ դարից եղել է Գյուլիստանի մելիքության նստավայրը։ Տեղական իշխաններն ու մելիքները սեպաձև ժայռի բնական պաշտպանական հարմարություններին ավելացրել են բարձր բերդապարիսպ և ժայռը դարձրել անառիկ ամրոց։ Պարսպի ներսում պահպանվել են հին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակները, ինչպես նաև դեպի գետն իջնող ստորգետնյա գաղտնի անցուղին։ Բերդը Մելիք-Բեգլարյանների տոհմական նստավայրն է եղել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստանի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1832 թվականից
Տարի տուն արական իգական ընդամենը
1832[8] - 56 44 100
1841[9] 16 38 38 76
1851[10][11] 25 70 51 121
1876[12] - - - 272

Համաձայն Գյուլիստանում և հարակից տարածքներում նյութական մշակույթի բազմադարյան հուշարձանների ուսումնասիրությունների՝ այն հայաբնակ է եղել առնվազն վաղ միջնադարից[2]։

Բնակչության թվաքանակի վերաբերյալ ստույգ վկայություններ հայտնի են 18-րդ դարից։ Այդպիսի վկայություններից է 1726 թվականի մայիսի 24-ին կազմված վկայագիրը, որտեղ ներկայացված է գյուղի 31 տների ցանկը (Գևորգի որդի Աբրահամ յուզբաշի, Ղուկասի որդի Գրիգոր, Տեր Մելիքսեթի որդի Թամրազ, Սարգսի որդի Նավասարդ, Մովսեսի որդի Միրզախան, Հախնազարի որդի Ալլահվերդի, Աղասի որդի Ղազար, Հակոբի որդի Մկրտիչ, Պաղի որդի Մռավղուլ, Կոկջի որդի Մելքում, Մանուչարի որդի Գրիգոր, Ավագի որդի Պապ, Ավագի որդի Հաթամ, Սարգսի որդի Ներսես, Վանեսի որդի Եղիա, Արիստակեսի որդի Ներսես, Տեր Ղազարի որդի Հակոբ, Վանեսի որդի Մխիթար, Վանեսի որդի Պապ, Մեհրաբի որդի Զալ, Վանեսի որդի Սարգիս, Բայանդուրի որդի Ներսես, Աղաբեկի որդի Ղարիբ, Ղազարի որդի Խաչատուր, Ալեքսանի որդի Նավասարդ, Սարգսի որդի Բաղդասար, Բարղամի որդի Այտին, Վանեսի որդի Մարտիրոս, Աղաբեկի որդի Պետրոս, Աթաբեկի որդի տեր Հովհաննես, Տեր Մելիքսեթի որդի Մարկոս)[2][13][14]։

Համաձայն Գյուլիստանի բնակիչ Զինավոր Մեղրյանի ուսումնասիրություների՝ 18-րդ դարում այնտեղ բնակվում էին Բեգլարյան, Ասկարյան, Մեղրյան, Հըթամանք (Ստեփանյաններ), Կոսունց, Հովսեփյան (Սաղաթելյաններ), Իրիցանց (Ավանց) և Դփանանց (Մակյան, Ստեփանյան) ազգատոհմերը[2][15]։

1780-ական թվականների երկրորդ կեսին Արցախից և Գարդմանքից դեպի Թիֆլիսի նահանգ հայերի գաղթի նախօրեին Գյուլիստանն ուներ 700 տուն։ Գաղթած բնակչությունից 1817 թվականին միայն 25 ընտանիք է վերադարձել Գյուլիստան[2][16]։

1894 թվականին «Նոր-Դար» պարբերականը գրել է, որ գյուղն ունի 40 տուն, իսկ նախկինում եղել է 800 տուն[2][17]։

Հայտնի է, որ Նորաշեն գյուղի բնակչության նախնիները Գյուլիստան գյուղից էին[2][18]։ Գյուլիստանից էին սերում նաև Գետաշենում հաստատված և այն մելիքանիստ կենտրոն դարձրած Մելիք-Մնացականյանների տոհմը[2][19]։

19-րդ դարի 80-ական թվականների վերջերին Գյուլիստանի բնակչության մի մաս բնակություն է հաստատել Նուխի քաղաքում[2][15]։

Գյուլիստանի բնակչության մասին հստակ վիճակագրական տվյալներ սկսել են հավաքագրվել 1830-ական թվականներից[2]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլիստանում են ծնվել.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Սամվել Կարապետյան, «Մռակավանք», Հայոց պատմություն գրքաշար, հատոր Դ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, 2019թ․, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-06-02 Wayback Machine)։
  3. 3,0 3,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  5. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  6. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մասն Բ, էջ 246։
  7. Արտակ Ղուլյան, «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-05-02 Wayback Machine)։
  8. ՀԱԴ, ֆ․ 93, ց․ 1, գ․ 50, թ․ 400-404։
  9. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 1, գ․ 305, թ․ 47։
  10. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 1, գ․ 2596, թ․ 92։
  11. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան, գիրք Թ։
  12. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 1, գ․ 6775, թ․ 115-116։
  13. Աբրահամյան Ա․, Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1953։
  14. Армяно-русские отношение, т. II, с. 282.(ռուս.)
  15. 15,0 15,1 Պետրոսեան Ա․, Մեծն Շահէնը, Երևան, 2011։
  16. «Նոր-Դար», 1890, N 110, 1 օգոստոսի, էջ 1։
  17. «Նոր-Դար», 1894, N 187, 5 նոյեմբերի, էջ 2։
  18. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 1, գ․ 616, թ․ 36։
  19. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004թ․ (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուլիստան (Շահումյանի շրջան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։