Հայ-բուլղարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-բուլղարական հարաբերություններ
Հայաստան և Բուլղարիա

Հայաստան

Բուլղարիա

Հայ-բուլղարական հարաբերություններ (բուլղար․՝ Армения-България отношения), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների միջև։

Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 18-ին։ 1992 թվականից Սոֆիայում գործում է Հայաստանի դեսպանատուն։ Երևանում Բուլղարիայի դեսպանատունը գործում է 1999 թվականի դեկտեմբերի 19-ից։

Երկու պետություններն էլ Միավորված Ազգերի կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության լիիրավ անդամներ են։

Հայերը համարվում են Բուլղարիայի տարածքում ապրող չորրորդ խոշոր ազգային փոքրամասնությունը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ նրանց թիվը կազմում է 6,552[1]։ Բացի այդ, ներկայումս Բուլղարիայում ապրող ավելի քան 30,000 մարդ ունի հայկական ծագում։

Հայաստանի բոլոր երեք նախագահները պաշտոնական այցեր են կատարել դեպի Բուլղարիա, որոնք ուղեկցվել են Բուլղարիայի նախագահների և վարչապետների կողմից փոխայցելություններով։ Հայաստանը Բուլղարիա է արտահանում հիմնականում քիմիական նյութեր, մետաղներ և հումք, իսկ Բուլղարիան՝ օգտակար հանածոներ, վերամշակված սնունդ, ռետինե իրեր և այլն[2]։

Բուլղարիայի ափամերձ Վառնա քաղաքը սիրված զբոսաշրջային ուղղություն է Հայաստանի քաղաքացիների համար։

Բացի այդ, 2015 թվականին Բուլղարիան պաշտոնապես ընդունել է Հայող ցեղասպանությունը։

Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան
Բուլղարիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]