Հայ-արգենտինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-արգենտինական հարաբերություններ
Արգենտինա և Հայաստան

Արգենտինա

Հայաստան

Հայ-արգենտինական հարաբերությունները նկարագրում են Հայաստանի և Արգենտինայի ներկայիս և պատմական հարաբերությունները։ Արգենտինայի հայկական համայնքը ամենախոշոր համայնքներից մեկն է ամբողջ Լատինական Ամերիկայում՝ մոտավորապես 120,000 անդամ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա հայերի առաջին ներգաղթը տեղի է ունեցել 1892 թվականին, հիմնականում Եգիպտոսից և Սիրիայիս[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով մի քանի հազար հայեր արտագաղթեցին Արգենտինա։ Շատ հայեր արտագաղթել են Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանության պատճառով[2]։ 1918 թվականի մայիսին Հայաստանը առանձնացավ Ռուսաստանից և հռչակեց իր անկախությունը։ 2 տարի անց՝ 1920 թվականին, Արգենտինան ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ բարելավելով հարաբերությունները և ստեղծելով նոր դիվանագիտական հարաբերությունները[3]։ 1920 թվականի դեկտեմբերին Կարմիր բանակը ներխուժեց Հայաստան՝ այն ընդգրկելով Խորհրդային Միության կազմի մեջ։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Բուենոս Այրեսում։

Խորհորդային Միության փլուզումից՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ից հետո Հայաստանը կրկին անկախացավ։ 1992 թվականի հունվարի 17-ին Արգենտինան և Հայաստանը վերահաստատեցին դիվանագիտական կապերը[4]։ 1992 թվականի հունիսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով մեկնեց Արգենտինա[4]։ 1993 թվականին բացվեց Հայաստանի դեսպանատունը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմը նույնպես պաշտոնական այցով ժամանեց Հայաստան[5]։ 2009 թվականին Հայաստանում բացվեց Արգենտինայի դեսպանատունը[6]։

Հայոց ցեղասպանության ճանաչումը Արգենտինայի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի սեպտեմբերի Արգենտինայի նախագահ Ռաուլ Ալֆոնսոն ելույթով հանդես եկավ արգենտինացիների և հատկապես հայ համայնքի համար՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը[7]։ 1995 թվականին նախագահ Կարլոս Մենեմը օրենք է ընդունել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[8]։ 2007 թվականի հունվարի 11-ին նախագահ Նեստոր Կիրշերը օրենք ստորագրեց, որ Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը[9]։

Պաշտոնական այցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի նախագահի այցը Հայաստան[4]

  • Նախագահ Կարլոս Մենեմ (1998 թվական)

Հայաստանի նախագահների այցը Արգենտինա[4]

  • Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան (1992 թվական)
  • Նախագահ Ռոբերտ Քոչարյան (2002 թվական)
  • Նախագահ Սերժ Սարգսյան (2014 թվական)

Երկկողմ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական կապեր հաստատելուց հետո Արգենտինան և Հայաստանը ստորագրել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, ինչպիսիք են Համագործակցության համաձայնգիր երկու ազգերի միջև (1992 թվական), Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության (1993 թվական), Համաձայնագիր առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ (1994 թվական), Համաձայնագիր գիտատեխնիկական համագործակցության մասին (1994 թվական), Համագործակցության համաձայնագիր միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ (1998 թվական), Համագործակցության համաձայնագիր մշակույթի և կրթության բնագավառներում (1998 թվական), Համաձայնագիր զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին (2002 թվական), սովորական անձնագրերի տերերի համար վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր (2011 թվական) և Տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (2014 թվական)[4]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև առևտուրը կազմել է $7.5 միլիոն ամերիկյան դոլլար[4]։ Արգենտինան հիմնականում արտահանում է միս, շաքար և ծխախոտ։ Հայաստանը արտահանում է տրիկոտաժե գործվածքներ և հագուստներ։ Արգենտինան Հայաստանի հինգերորդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն է[10]։

Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինան ունի դեսպանություն Երևանում[11]։
  • Հայաստանը ունի դեսպանություն Բուենոս Այրեսում[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]