Հայ-բրազիլական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-բրազիլական հարաբերություններ
Հայաստան և Բրազիլիա

Հայաստան

Բրազիլիա

Հայ-բրազիլական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի միջև։ Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 17-ին։ 1998 թվականի մարտից Սան Պաուլոյում գործում էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Բրազիլիայում գործում է Հայաստանի, իսկ Հայաստանում՝ Բրազիլիայի դեսպանատուն։ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Աշոտ Գալոյանը[1], իսկ պատվավոր հյուպատոսը՝ Հակոբ Սարգսյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 20-ին Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև։

2015 թվականի[2][3] մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։

Դեսպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսից Հայաստանում գործում է Բրազիլիայի դեսպանություն։ 2010 թվականի հունիսի 15-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Եղիազարյանը։

2011 թվականից ԲԴՀ-ի մայրաքաղաք Բրազիլիայում գործում է ՀՀ-ի դեպանություն։

Հայերը Բրազիլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսից։ 1895 թվականին Բրազիլիայում բնակվել է շուրջ 100 հայ։ 1920-ական թվականներին Բրազիլիա են գաղթել հայերի ավելի ստվար խմբեր, որոնք բնակություն են հաստատել հիմնականում Սան Պաուլո քաղաքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ն.Գ. պարոն Աշոտ Գալոյան, Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Ճանաչում. պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.