Աշոտ Գալոյան
Արտաքին տեսք
| Աշոտ Գալոյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 9, 1956 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1979) |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1985) |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Աշոտ Կարլենի Գալոյան (հունիսի 9, 1956, Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1979 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Պատմական գիտությունների թեկնածու (1985)։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1982 թթ. - Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական։
- 1982-1985 թթ. - Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ քարտուղար։
Գիտամանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985-1987 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս։
- 1987-1988 թթ. - հետազոտող գիտաշխատող և դասախոս ԱՄՆ-ի Միչիգանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարաններում։
- 1988-1993 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ։
- 1993-1995 թթ. - ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության և արդի պատմության ամբիոնների պրոֆեսոր։
- 1995-1997 թթ. - Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի և Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի հրավիրված դասախոս։
- 1997-2006 թթ. - «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոֆեսոր։
- 1997-2006 թթ. - ԵՊՀ դոցենտ։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է երկրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։ Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԳՌԵԿՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար։
Դիվանագիտական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003-2006 թթ. - Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2006-2012 թթ. - Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թ. - Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2011 թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2012 թ. մարտի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2014 թ. հունվարի 25-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
- 2014 թ. հունվարի 25-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2009)[5]։
- Արտակարգ և լիազոր դեսպան (2014)[6]։
Ամուսնացած է, ունի երեք որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներին։
| Նախորդող - |
Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյան 2006 - 19 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Արա Այվազյան |
| Նախորդող - |
Լատվիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյան 2006 - 23 մարտի 2012 |
Հաջորդող Արա Այվազյան |
| Նախորդող - |
Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյան 2006 - 23 մարտի 2012 |
Հաջորդող Արա Այվազյան |
| Նախորդող Աշոտ Հովակիմյան |
Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյան 2006-25 հունվարի 2014 |
Հաջորդող Էդգար Ղազարյան |
| Նախորդող Աշոտ Եղիազարյան |
Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյան 2006 - 26 նոյեմբերի 2013 |
Հաջորդող ներկայոմս պաշտոնավարում է |
| ||||||||||
| ||||||||||
| ||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Գալոյանին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Գալոյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. ԳԱԼՈՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԳԱԼՈՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատեգորիաներ:
- Հունիսի 9 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող անձինք
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
