Աշոտ Հովակիմյան
Jump to navigation
Jump to search
Աշոտ Հովակիմյան | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
---|---|
Գիտական աստիճան՝ | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 16, 1961 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Աշոտ Արտեմի Հովակիմյան, (նոյեմբերի 16, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Բովանդակություն
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թ. - ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը։
- 1983 թ. - ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սլավոնական լեզուներ մասնագիտությամբ։
- 1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988-1992 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
- 1992-1993 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
- 1993-1996 թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև՝ դեսպանության առաջին քարտուղար
- 1996-1998 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա՝ Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
- 1998 թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
- 1998 թ. - համատեղության կարգով, իսկ նոյեմբերից՝ մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար
- 1999-2006 թթ. - Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- 1999-2006 թթ. - համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
- 2000-2006 թթ. - համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
- 2000-2006 թթ. - համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
- 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
- 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չեխական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
- 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
- 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[1]։
- 2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
- 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
- 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
- 2011 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչ (2005 թ.)[7]
- Էստոնիայի Մարիայի Երկրի Խաչի երկրորդ դասի շքանշան (2006 թ.)[8]։
- 2011 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար[9]:
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[10]
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Հովակիմյանին Եվրոպայի անվտանգության եվ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու մասին
- ↑ Ա. Հովակիմյանին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Հովակիմյանին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Հովակիմյանին Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Հովակիմյանին Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Աշոտ Հովակիմյանը պարգևատրվել է «Լեհաստանի Հանրապետության Վաստակի շքանշանի Կոմանդորական Խաչով»
- ↑ Էստոնիայի Նախագահի կայք
- ↑ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Ա. Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող - |
Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 1999 - 2006 |
Հաջորդող Աշոտ Գալոյան |
Նախորդող - |
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2000 - 2006 |
Հաջորդող Աշոտ Գալոյան |
Նախորդող - |
Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 1999 - 2006 |
Հաջորդող Աշոտ Գալոյան |
Նախորդող - |
Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2000 - 2006 |
Հաջորդող Աշոտ Գալոյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2008 - 11 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Արման Կիրակոսյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2008 - 11 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Արման Կիրակոսյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
Չեխական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2008 - 30 հունիսի 2011 |
Հաջորդող Տիգրան Սեյրանյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյան 2008 - 11 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Տիգրան Սեյրանյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյան 2008 - 11 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Արման Կիրակոսյան |
Նախորդող Ջիվան Թաբիբյան |
Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյան 2008 - 11 հոկտեմբերի 2011 |
Հաջորդող Արման Կիրակոսյան |
Նախորդող Արման Կիրակոսյան |
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան 22 հոկտեմբերի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
|
|
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ