Ստեփան Ներսիսյան
Ստեփան Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1892[1] |
Մահացել է | հունիսի 20, 1965[1] (72 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ներսիսյան Ստեփան Սարգսի (սեպտեմբերի 20, 1892, գյուղ Վերին Ագուլիս (Նախիջևանի ՀԽՍՀ Օրդուբադի շրջանում) հունիսի 20, 1965), հայ խորհրդային պատմաբան, մանկավարժ։ Դոցենտ 1930։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը (1918)։ 1921-1922 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմսովետին կից անգրագիտության վերացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ 1924 թվականին հրավիրվել է Երևան ի համալսարան։ 1938-1952 թվականներին եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ ՀԽՍՀ 3 գումարման Գերագույն խորհուրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Հունիսի 20 մահեր
- 1965 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- 1885 ծնունդներ
- 1937 մահեր
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային պատմաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ մանկավարժներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին