Արասի Բալաբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արասի Բալաբանյան
պորտ.՝ Aracy Balabanian
Aracy Balabanian 01.jpg
Ծնվել էփետրվարի 22, 1940(1940-02-22) (79 տարեկան) կամ փետրվարի 22, 1942(1942-02-22)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԿամպու Գրանդի, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Արասի Բալաբանյան (փետրվարի 22, 1940(1940-02-22) կամ փետրվարի 22, 1942(1942-02-22)[1], Կամպու Գրանդի, Բրազիլիա), հայազգի բրազիլացի դերասանուհի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։ Մինչև հանդիպելն Արասիի ծնողներն այրի էին և Արասին ընտանիքի արդեն ութերորդ երեխան էր ծնողների նախորդ ամուսնություններից։ Ծնողները ցանկացել են նրան Արաքսի անվանել՝ Արաքս գետի պատվին, սակայն որոշել են իրենց նոր հայրենիքին էլ արժանին մատուցել՝ հանելով անունից «ք» տառը։ Հարավային Ամերիկայի հնդկացիների տուպի-գուարինի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»։

Ընտանիքը տեղափոխվում է Սան-Պաուլո, որտեղ Արասին ոգևորվում է դերասանուհի Մարիա Դելա Կոստայի մասնակցությամբ թատերական ներկայացմամբ։ Արասին ընդունվում է սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի Դրամատիկական արվեստի դպրոցում, որը 22 տարեկանում հաջողությամբ ավարտում է՝ հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և Բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո Արասին համարվում էր երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1964 թվականին նա առաջին անգամ երևում է հեռուստատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար Բալաբանյանն արժանանում է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ Արասիի հայրը՝ Ռաֆայել Բալաբանյանը, ով չէր ներել դստեր կիրքը բեմի նկատմամբ և խզել էր կապերը նրա հետ, հաշտվեց դստեր հետ 1968 թվականին՝ շնորհիվ հեռուստատեսությունում Արասիի նոր դերի։ «Անտոնիու Մարիա» նովելում նա խաղաց հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ, ում հանդեպ ակնածանք էր տածում Ռաֆայելը։ Այդ դերից հետո հայրը դարձավ դստեր ամենանվիրված երկրպագուն։

Արասի Բալաբանյանը բրազիլական 26-րդ երաժշտական ցերեկույթի ժամանակ

1968 թվականին Արասին խաղաց իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Այնուհետև Արասիին հրավիրեցին բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո Արասին սկսեց համագործակցել հանրահայտ Globo TV ընկերության հետ[2]։

Արասիի մասնակցությամբ Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է։

1997 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։

Արասի Բալաբանյանը չի ամուսնացել և երեխաներ չունի[3]։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 - O Amor Tem Cara de Mulher
  • 1967 - Angústia de Amar
  • 1968 - Antônio Maria
  • 1969- Nino, o Italianinho
  • 1971 - A Fábrica
  • 1972 - O Primeiro Amor
  • 1974- Corrida do Ouro
  • 1975 - Bravo!
  • 1976 - O Casarão
  • 1977 - Locomotivas
  • 1978 -Pecado Rasgado
  • 1980 - Coração Alado
  • 1981 - Brilhante
  • 1982 Elas por Elas
  • 1983 Guerra dos Sexos
  • 1985 - Tititi
  • 1986 - Mania de Querer
  • 1987 - Helena
  • 1989 - Que Rei Sou Eu?
  • 1990 - Rainha da Sucata
  • 1991 - Felicidade
  • 1992 - Você Decide
  • 1992 - Deus Nos Acuda
  • 1994 - Pátria Minha
  • 1995 - A Próxima Vítima
  • 1995 - Engraçadinha... Seus Amores e Seus Pecados
  • 1996 - Sai de Baixo
  • 1999 - Linha Direta
  • 2000 - Brava Gente
  • 2002 - Sabor da Paixão
  • 2004 - Da Cor do Pecado
  • 2005 - A Lua Me Disse
  • 2005 - Toma Lá, Dá Cá
  • 2007 - Casos e Acasos
  • 2007- Eterna Magia
  • 2008 - Queridos Amigos
  • 2010- Passione
  • 2012 - Cheias de Charme
  • 2013- "Saramandaia"

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - Comendo entre as refeições
  • 1998 - Clarice Coração Selvagem
  • 1995 - Dias Felizes
  • 1991 - Fulaninha e Dona Coisa
  • 1988 - Folias no Box
  • 1985 - O Tempo e os Conways
  • 1984 - Boa noite Mãe
  • 1980 - A Direita do Presidente
  • 1977 - Brechet, segundo Brechet
  • 1968 - Hair
  • 1963 - Os Ossos do Barão

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 - «Առաջին ուղևորություն» / A Primeira Viagem - Իռեն
  • 1988 - «Ջրային խխունջի ծաղիկը» / Caramujo-flor - Սևազգեստ կին
  • 1998 - «Պոլիկարպո Կուարեժմա, Բրազիլիայի հերոս» / Policarpo Quaresma, Herói do Brasil - Մարիկոտա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]