Կամպու Գրանդի (քաղաք)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կամպու Գրանդի | |||||
պորտ.՝ Campo Grande | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1899 թ. | ||||
Մակերես | 8 096 050 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 592±1 մետր | ||||
Բնակչություն | ▲906 092 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 67 | ||||
Փոստային ինդեքսներ | 79000-000 | ||||
Պաշտոնական կայք | capital.ms.gov.br | ||||
| |||||
Կամպու Գրանդի (պորտուգալերեն՝ Campo Grande, Բրազիլական պորտուգալերեն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkɐ̃pu ˈɡɾɐ̃dʒi]]], պորտուգալերենից բառացի թարգմանած նշանակում է Մեծ դաշտ), քաղաք և համայնք Բրազիլիայի արևմտյան մասում: Բրազիլական Մատու Գրոսու դու Սուլ նահանգի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը: Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2011 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 796.252[2], իսկ մետրոպոլիսային տարածքում ապրում էր 991.420 մարդ (2010): Եվ դա այն դեպքում, երբ 1970 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է ընդամենը 140.000: Ներկայումս Կամպու Գրանդին մեծությամբ երրորդն է տարածաշրջանում և 23-րդը՝ ամբողջ Բրազիլիայում: Քաղաքն աչքի է ընկնում ինքնատիպ մշակույթով, որն իրենից ներկայացնում է նրա բնակչության ազգային կազմը ձևավորող էթնիկ խմբերի՝ ճապոնացիների[3], արաբների[4], հայերի[5], պորտուգալացիների, գերմանացիների, իտալացիների, իսպանացիների, պարագվայցիների մշակույթների համակցում ու խառնուրդ[6]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հիմնադրվել է 1877 թվականին; Սկզբնական շրջանում դա մի ոչ մեծ գյուղ էր՝ Santo Antônio de Campo Grande անվանումով: Բարենպաստ կլիմայի ու աշխարհագրական դիրքի շնորհիվ այն սկսել է բուռն թափով աճել մերձակա տարածքներից եկած մարդկանց հաշվին: Նահանգային իշխանությունները 1899 թվականի օգոստոսի 26-ին նրան քաղաքի կարգավիճակ են շնորհել և անվանակոչել Կամպու Գրանդի: Քաղաքի զարգացման ու աճի համար մի նոր խթան է հանդիսացել 1914 թվականից երկաթուղով կապվելը Սան Պաուլուի և Կորումբայի հետ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության մի զգալի հատվածն զբաղված է առևտրի և այլ ծառայությունների մատուցման բնագավառում: Տնտեսության արտադրական ճյուղերից կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը: Քաղաքն ու նահանգը առաջնային տեղ են գրավում աշխարհում սոյայի հատիկների արտադրությամբ: Մեծ են նաև մսի, բրնձի, մանիոկի ու շաքարի արտադրության ծավալները: Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի եկամուտների մեջ զգալի չափով ավելացել է շինարարության և ոչ մետաղական հանքարդյունաբերության ներդրումը: Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Կամպու Գրանդիում ընդհանուր առմամբ գործում են մոտավորապես 11.657 առևտրային և շուրջ 1.300 արդյունաբերական ձեռնարկություններ:
2013 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է 20,7 միլիարդ բրազիլիական ռիալ (մոտավորապես 9,59 միլիարդ ամերիկյան դոլար)[7]: Այդ ցուցանիշով Կամպու Գրանդին նահանգում գրավում է առաջին, տարածաշրջանում՝ երրորդ, ամբողջ Բրազիլիայում՝ 33-րդ տեղը: Մեկ անձի հաշվով ստեղծված ՀՆԱ-ն այդ նույն տարում կազմել է 24.839 բրազիլիական ռիալ (մոտավորապես ԱՄՆ 11.511 դոլար)[8]:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գելզենկիրխեն, Գերմանիա
Համամացու, Ճապոնիա
Պեդրո Խուան Կաբալյերո, Պարագվայ
Պոնտա Պորան, Բրազիլիա
Ռոսարիո, Արգենտինա
Սեյնթ Փոլ, ԱՄՆ
Սրինագար, Հնդկաստան
Թուրին, Իտալիա[9]
Չժենչժոու, Չինաստան
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպու Գրանդիի համայնքային սահմանագծի ներսում են ընկած cerrado անվանակոչված անտառների պահպանության նպատակով 2000 թվականին հիմնադրված Matas do Segredo ազգային պարկի 178 հեկտարը[10] և 2002 թվականին հիմնադրված Պրոսա ազգային պարկի ընդհանուր տարածքի 135 հեկտարը[11]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպու Գրանդին ունի արևադարձային սավաննաներին բնորոշ կլիմա՝ կիսախոնավ, շոգ ամառներով և հունիսից մինչև սեպտեմբեր ձգվող համեմատաբար չոր ձմեռներով[12][13]: Քաղաքի բնակիչներին մտահոգող հիմնախնդիր են դարձել հեղեղումները, որ տեղի են ունենում թեև կարճատև, բայց սասատիկ ջրառատ անձրևների պատճառով[14]: Տեղումների տարեկան միջին քանակությունը 1465 միլիմետր է: Հունվարը տարվա ամենատաք և անձրևառատ ամիսն է:
Կամպու Գրանդի (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 34.6 (94.3) |
36.7 (98.1) |
35.1 (95.2) |
36.4 (97.5) |
32.5 (90.5) |
31.2 (88.2) |
32.6 (90.7) |
35.4 (95.7) |
36.8 (98.2) |
36.6 (97.9) |
39.7 (103.5) |
37.2 (99) |
39.7 (103.5) |
Միջին բարձր °C (°F) | 28.6 (83.5) |
30.4 (86.7) |
30.2 (86.4) |
29.2 (84.6) |
27.1 (80.8) |
26.1 (79) |
26.7 (80.1) |
29.0 (84.2) |
27.5 (81.5) |
30.6 (87.1) |
30.4 (86.7) |
29.8 (85.6) |
28.8 (83.8) |
Միջին օրական °C (°F) | 24.4 (75.9) |
24.4 (75.9) |
24.0 (75.2) |
23.1 (73.6) |
20.4 (68.7) |
19.1 (66.4) |
19.3 (66.7) |
21.8 (71.2) |
22.6 (72.7) |
24.1 (75.4) |
24.3 (75.7) |
24.3 (75.7) |
22.7 (72.9) |
Միջին ցածր °C (°F) | 19.7 (67.5) |
20.1 (68.2) |
18.3 (64.9) |
18.4 (65.1) |
16.0 (60.8) |
15.3 (59.5) |
14.0 (57.2) |
16.0 (60.8) |
17.5 (63.5) |
18.9 (66) |
19.5 (67.1) |
20.4 (68.7) |
17.8 (64) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 12.5 (54.5) |
5.1 (41.2) |
9.3 (48.7) |
7.5 (45.5) |
2.0 (35.6) |
0.6 (33.1) |
2.5 (36.5) |
−0.9 (30.4) |
2.0 (35.6) |
8.8 (47.8) |
6.9 (44.4) |
14.8 (58.6) |
−0.9 (30.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 243.3 (9.579) |
187.1 (7.366) |
145.4 (5.724) |
101.2 (3.984) |
111.4 (4.386) |
44.8 (1.764) |
45.7 (1.799) |
39.7 (1.563) |
81.1 (3.193) |
130.0 (5.118) |
110.0 (4.331) |
229.3 (9.028) |
1469 (57,835) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 17 | 16 | 14 | 8 | 7 | 5 | 4 | 4 | 6 | 10 | 13 | 17 | 121 |
% խոնավություն | 80.8 | 80.6 | 78.0 | 77.5 | 74.8 | 72.3 | 65.9 | 59.6 | 63.2 | 67.6 | 72.5 | 80.3 | 72.8 |
Միջին ամսական արևային ժամ | 203.1 | 180.5 | 209.8 | 218.4 | 220.1 | 217.3 | 240.0 | 223.6 | 171.6 | 221.0 | 219.8 | 201.4 | 2526,6 |
Աղբյուր #1: World Meteorological Organization,[15] NOAA (sun and humidity)[16] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase (record highs and lows)[17] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ «Estimativas demográficas em municipalidades brasileiras» [Population estimates in Brazilian municipalities]։ հուլիսի 1, 2011։ էջ 120։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2011-ին
- ↑ «Japanese Okinawans in Campo Grande»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-10-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ «Arab descent in Campo Grande»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ Armenians in Campo Grande
- ↑ Portuguese, German, Italian, Spanish, Paraguayan immigration to Campo Grande
- ↑ GDP (Portuguese)։ Campo Grande, Brazil: IBGE։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ IBGE (Portuguese)։ Campo Grande, Brazil: IBGE։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ Pessotto Lorenzo։ «International Affairs - Twinnings and Agreements»։ International Affairs Service in cooperation with Servizio Telematico Pubblico։ City of Torino։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ (պորտուգալերեն) Parque Estadual Matas do Segredo, IMASUL: Instituto de Meio Ambiente de Mato Grosso do Sul, արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին, https://web.archive.org/web/20161130112632/http://www.imasul.ms.gov.br/conservacao-ambiental/gestao-de-unidades-de-conservacao/unidades-de-conservacao-estaduais/parque-estadual-matas-do-segredo/, վերցված է 2016-11-29
- ↑ (պորտուգալերեն) Parque Estadual do Prosa (PEP), IMASUL: Instituto de Meio Ambiente de Mato Grosso do Sul, արխիվացված օրիգինալից 2017-02-05-ին, https://web.archive.org/web/20170205101629/http://www.imasul.ms.gov.br/conservacao-ambiental/gestao-de-unidades-de-conservacao/unidades-de-conservacao-estaduais/parque-estadual-do-prosa-pep/, վերցված է 2017-02-04
- ↑ «Análise das precipitações em alguns municípios de Mato Grosso do Sul»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-19-ին
- ↑ «Campo Grande climate: Average Temperature, weather by month, Campo Grande weather averages - Climate-Data.org»։ en.climate-data.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2019-02-19
- ↑ Sant’Anna Neto João Lima, Andrade Vicentina Socorro da Anunciação (2012)։ «Extremo climático e riscos na cidade de Campo Grande-MS/Brasil»։ Territorium: Revista Portuguesa de riscos, prevenção e segurança (19): 33–42։ ISSN 1647-7723։ doi:10.14195/1647-7723_19_4։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2019-02-19
- ↑ «World Weather Information Service - Campo Grande»։ World Meteorological Organization։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2014-ին։ Վերցված է May 6, 2014
- ↑ «Campo Grande Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է May 6, 2014
- ↑ «Weatherbase: Historical Weather for Campo Grande»։ Weatherbase։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2015-ին։ Վերցված է May 6, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կամպու Գրանդի (քաղաք) Վիքիպահեստում |
---|
Campo Grande travel guide from Wikivoyage
- Pantanal Escapes - Travel Guide and tourist information for Campo Grande
- Campo Grande, offisielle sider
- Informasjon om Campo Grande
- http://wikimapia.org/#y=-20465616&x=-54603424&z=10&l=0&m=a
- https://web.archive.org/web/20070907101616/http://www.uniagua.org.br/website/default.asp?tp=3&pag=aquifero.htm
- https://web.archive.org/web/20020311145032/http://planeta.terra.com.br/educacao/historiatransporte
- http://www.estacoesferroviarias.com.br/ms_nob/indice.htm
- [1]
- https://web.archive.org/web/20080828231139/http://www.camaraonline.ms.gov.br/
- http://www.sidra.ibge.gov.br/bda/territorio/infounit.asp?codunit=4702&codunitibge=5002704&nomeunit=Campo+Grande+%2D+MS&n=6&nomenivel=Munic%EDpio&z=t&o=4
|