Ժորժի Ամադու
Ժորժի Ամադու
բրազ.-պորտ.՝ Jorge Leal Amado de Faria
[1] | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 10, 1912[2][3][4][…] |
| Ծննդավայր | Իտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4] |
| Վախճանվել է | օգոստոսի 6, 2001[2][3][5][…] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | Սալվադոր, Բրազիլիա |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, վիպասան և քաղաքական գործիչ |
| Լեզու | բրազիլիական պորտուգալերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
| Գրական ուղղություններ | մոդեռնիզմ և magic realism? |
| Ուշագրավ աշխատանքներ | Գաբրիելա, դարչին և մեխակ[4], Դոնա Ֆլորը և իր երկու ամուսին ները[4], Տիետան Ագրեստեից[4], Ավազի կապիտանները[4] և Tereza Batista: Home from the Wars? |
| Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Զելիա Գատաի |
Ներշնչվել է
| |
| Կայք | jorgeamado.com.br |
Ժորժի Ամադու (օգոստոսի 10, 1912[2][3][4][…], Իտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4] - օգոստոսի 6, 2001[2][3][5][…], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, կոմունիստ։ Բրազիլիայի ակադեմիայի անդամ (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչվել է «Կակաո» (1933), «Քրտինք» (1934) վեպերով։ 1930-ական թվականների կեսերից մասնակցել է Ազգային ազատագրական ալյանսի (միության) պայքարին, այդ տարիներին գրել է «Ժուբիաբա» (1935), «Մեռյալ ծով» (1936) և «Ավազի նավապետները» (1937) վեպերը։ Ալյանսի պարտությունից (1937) հետո բանտարկվել է, ապա դարձել վտարանդի (1941-1942)։
Վերադառնալով հայրենիք 1945 թվականին՝ Ամադուն Բրազիլիայի կոմկուսի կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի պատգամավոր։ Կոմկուսի արգելումից (1948) հետո կրկին դարձել է վտարանդի (մինչև 1952 թվականը)։
«Հույսի ասպետի՝ Լաիս Կառլոս Պրեստեսի կյանքը» (1942, կենսագրական), «Գաբրիելան, մեխակը և դարչինը» (1958), «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1966) վեպերում, «Հին ծովայիններ» (1961) և «Գիշերային հովիվներ» (1964) պատմվածքների ժողովածուներում սոցիալիստական ռեալիզմի դիրքերից վարպետորեն արտացոլել է բրազիլական ժողովրդի կյանքը։
Ամադուն խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ էր, «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1951)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.actualidadliteratura.com/jorge-amado-vida-y-obras/
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 73. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ https://www.epdlp.com/premios.php?premio=Camoes
- ↑ Prêmio Camões de Literatura (порт.)
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ https://www.bbc.com/mundo/noticias/2012/08/120809_amado_jorge_europa_este
- ↑ http://www.educacional.com.br/reportagens/jorgeAmado/parte-06.asp
- ↑ https://www.rar.ind.br/Imprensa/Detalhes/126/raul-randon-recebe-laurea-honoris-causa-da-it
- ↑ TODOS OS VENCEDORES (порт.)
- ↑ https://elcultural.com/Jorge-Amado-luchar-por-la-justicia-y-la-alegria
- ↑ https://www.univ-lyon2.fr/universite/bourses-prix-et-distinctions/dhc
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ https://www.sorbonne-nouvelle.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժի Ամադու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 271)։ |
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 2001 մահեր
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բրազիլացի գրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Կոմունիստ գրողներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրազիլացի վիպասաններ
- Փաստաբաններ
- Բրազիլացի սցենարիստներ
- Հասարակական գործիչներ
- Բրազիլիայի քաղաքական գործիչներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Բրազիլացի սոցիալիստներ
- Մոդեռնիստ գրողներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Բրազիլացի կոմունիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ