Սալվադոր (Բահիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
պորտ.՝ Salvador | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1549 թ. | ||||
Մակերես | 693 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | ▲2 900 319 մարդ (հուլիսի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 71 | ||||
Փոստային դասիչ | 40000-000 | ||||
Պաշտոնական կայք | salvador.ba.gov.br(պորտ.) | ||||
| |||||
Սալվադոր (պորտ.՝ Salvador — Փրկիչ, լրիվ անվանումը՝ Սան Սալվադոր դա Բահիա դի Տոդուշ ուշ Սանտուշ, São Salvador da Bahia de Todos os Santos[2], որը պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Ամենայն սրբոց ծովածոցի սուրբ Փրկիչ), քաղաք և նավահանգիստ Բրազիլիայի հսյուսիս-արևելքում, Բահիա նահանգի վարչական կենտրոնը։ 1237 հզ․ բն․ (1975)։ Կա քիմիական, սննդի, ցեմենտի, տեքստիլ արդյունաբերություն։ Ունի երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան, համալսարան։ Հիմնադրվել է 1549 թվականին։ Մինչև 1763 թվականը եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը։ Պահպանվել են XVI-XIX դարերի ամրություններ, եկեղեցիներ, պալատներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվադորը, որ հիմնադրել են պորտուգալացիները 1549 թվականին, Ամերիկայի հնագույն քաղաքներից է։ Կառուցվել է երկու մակարդակների վրա. այսպես կոչված՝ Վերին քաղաքը, որտեղ դեռևս գաղութային ժամանակներում կառուցված վարչական շենքեր են, եկեղեցիներ, ապարանքներ (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում), առևտրա-գործարարական մասից՝ Ներքին քաղաքից բարձր է մոտավորապես 85 մետրով։ Այդ երկու քաղաքամասերի միջև հաղորդակցությունն ապահովում է յուրահատուկ քաղաքային փոխադրամիջոցը՝ Elevador Lacerda-ն, որը Բրազիլիայի առաջին քաղաքային վերելակն է. գործում է 1873 թվականից։ Քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է իր նշանավոր տաճարով, ամենամյա կառնավալով, որ աշխարհի ամենամարդաշատ տոնախմբությունն է ճանաչվել, Porto da Barra լողափով, որ լավագույններից մեկն է համարվում աշխարհում, Itaipava Arena Fonte Nova մարզադաշտով, որտեղ բազմաթիվ կարևորագույն ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվել, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի և կոնֆեդերացիաների գավաթների խաղարկությունների մի շարք խաղեր... Զանգվածային տոնախմբությունները նկատի առնելով՝ Սալվադորը հաճախ պատկերավոր կերպով անվանում են «Ցնծության մայրաքաղաք» (պորտուգալերեն՝ Capital da Alegria), մեծաքանակ սևամորթ բնակչության առկայությունը հաշվի առնելով՝ անվանում են «Սև Հռոմ»[3]...
Բրազիլիայի տնտեսական խոշորագույն կենտրոններից մեկը լինելով՝ Սալվադորն իր հարկի տակ հյուրընկալել է տարածաշրջանային, ազգային ու միջազգային մասշտաբներով գործող մի ամբողջ շարք ընկերությունների։ Հիշատակության է արժանի այն փաստը, որ 2008 թվականին հենց այստեղ է ծնունդ առել հանրահայտ Odebrecht-ը՝ քաղաքացիական շինարարությամբ զբաղվող զանազան խոշոր ընկերությունների այդ յուրօրինակ կոնգլոմերատը, որն իր գործունեությունն է ծավալում ոչ միայն Սալվադորում, այլև Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում, աշխարհի տարբեր երկրներում[4]։
Սալվադորը Բրազիլիայի արագ աճող բնակավայրերից է։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է շուրջ 2,87 միլիոն[5][6], իսկ նրա ձևավորած ագլոմերացիայում ապրող մարդկանց թիվը հասել է մոտավորապես չորս միլիոնի[7]։ Այդ ցուցանիշով Սալվադորը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ, ամբողջ Բրազիլիայում՝ յոթերորդ և ողջ աշխարհում՝ 111-րդ տեղը[8][9]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված են Սալվադորի բնակչության թվաքանակի փոփոխությունները[10].
- Բնակչության թվաքանակի աճը

Ստորև ներկայացված է Սալվադորի բնակչության կազմը ըստ դավանանքի, 2010 թվականի դրությամբ[11].
Դավանանքը | %-ը | Թվաքանակը |
---|---|---|
Կաթոլիկներ | 51.55% | 1,379,252 |
Բողոքականներ | 19.59% | 524,286 |
Աթեիստներ | 17.64% | 471,928 |
Սպիրիտիստներ | 3.23% | 86,484 |
Ումբանդա և կանդոմբլե | 1.05% | 28,019 |
Հուդայականներ (հրեաներ) | 0.04% | 1010 |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվադորը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12][13].
Երկիրը | Քաղաքը | Նահանգը / Մարզը | Տարեթիվը |
---|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
1962[13] |
![]() |
![]() |
![]() |
1985[13][14][15] |
![]() |
![]() |
![]() |
1985[13] |
![]() |
![]() |
![]() |
1985[13] |
![]() |
![]() |
![]() |
1987[13] |
![]() |
![]() |
![]() |
1992[13] |
![]() |
![]() |
![]() |
1993[13] |
![]() |
Շակկա | ![]() |
2001[13] |
![]() |
![]() |
![]() |
2003[13] |
![]() |
![]() |
![]() |
2006[16] |
![]() |
![]() |
2011[17] |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվադոր դե Բահիաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F | 100.2 | 91.9 | 99.3 | 91 | 88.7 | 86.7 | 85.3 | 88.3 | 85.6 | 93.7 | 100.6 | 96.1 | 100.6 |
Միջին բարձր °F | 85.8 | 86 | 86 | 83.5 | 81.9 | 79.7 | 79.2 | 79.5 | 81 | 82.6 | 84 | 84.2 | 82.8 |
Միջին օրական °F | 79.5 | 79.7 | 79.9 | 79.2 | 77.4 | 75.7 | 74.7 | 74.5 | 75.7 | 77.2 | 77.9 | 78.6 | 77.5 |
Միջին ցածր °F | 74.5 | 74.7 | 75 | 74.7 | 73.2 | 71.6 | 70.5 | 70.2 | 71.1 | 72.5 | 73.2 | 73.8 | 72.9 |
Ռեկորդային ցածր °F | 68 | 69.3 | 69.4 | 69.3 | 66.6 | 62.1 | 59.2 | 55.9 | 61 | 62.4 | 61.2 | 68 | 55.9 |
Անձրևի տեղումներ դյույմ | 3.248 | 4.22 | 6.165 | 12.016 | 14.169 | 9.594 | 6.89 | 5.016 | 4.016 | 4.524 | 5.398 | 4.571 | 82,268 |
Ռեկորդային բարձր °C | 37.9 | 33.3 | 37.4 | 32.8 | 31.5 | 30.4 | 29.6 | 31.3 | 29.8 | 34.3 | 38.1 | 35.6 | 38.1 |
Միջին բարձր °C | 29.9 | 30.0 | 30.0 | 28.6 | 27.7 | 26.5 | 26.2 | 26.4 | 27.2 | 28.1 | 28.9 | 29.0 | 28.2 |
Միջին օրական °C | 26.4 | 26.5 | 26.6 | 26.2 | 25.2 | 24.3 | 23.7 | 23.6 | 24.3 | 25.1 | 25.5 | 25.9 | 25.3 |
Միջին ցածր °C | 23.6 | 23.7 | 23.9 | 23.7 | 22.9 | 22.0 | 21.4 | 21.2 | 21.7 | 22.5 | 22.9 | 23.2 | 22.7 |
Ռեկորդային ցածր °C | 20.0 | 20.7 | 20.8 | 20.7 | 19.2 | 16.7 | 15.1 | 13.3 | 16.1 | 16.9 | 16.2 | 20.0 | 13.3 |
Տեղումների քանակը մմ | 82.5 | 107.2 | 156.6 | 305.2 | 359.9 | 243.7 | 175.0 | 127.4 | 102.0 | 114.9 | 137.1 | 116.1 | 2089,6 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 10 | 13 | 16 | 17 | 20 | 19 | 20 | 15 | 12 | 10 | 11 | 10 | 173 |
% խոնավություն | 79.4 | 79.0 | 79.8 | 82.2 | 83.1 | 82.3 | 81.5 | 80.0 | 79.6 | 80.7 | 81.5 | 81.1 | 80.9 |
Միջին ամսական արևային ժամ | 245.6 | 226.4 | 231.1 | 189.7 | 174.3 | 167.2 | 181.2 | 202.6 | 211.4 | 228.0 | 213.6 | 224.7 | 2495,8 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սալվադոր
-
Սան Ֆրասիսկո եկեղեցին
-
Սան Ֆրասիսկո եկեղեցու ներսը
-
Համայնքապետարանը
-
Սան Մարսելո բերդը
-
Rosário dos Pretos եկեղեցին
-
Շուկան
-
Ժորժե Ամադուի տուն-թանգարանը
-
Սան Ֆրանսիսկոյի խաչը
-
Terreiro de Jesus բազիլիկ տաճարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html?edicao=31451
- ↑ http://www.salvadordabahia.ba.gov.br/template.asp?Nivel=00010002&IdEntidade=8%7Ctítulo=Historia de la Ciudad|idioma=portugués|fechaacceso=30 de enero de 2009|urlarchivo=https://web.archive.org/web/20070219032857/http://www.salvadordabahia.ba.gov.br/template.asp?Nivel=00010002&IdEntidade=8%7Cfechaarchivo=19 de febrero de 2007}}
- ↑ http://www.rankbrasil.com.br/Recordes/Materias/?Cidade_Com_Maior_Número_de_Negros+87&Grupo=3 |título=Cidade Com Maior Número de Negros |idioma=portugués }}
- ↑ http://www.odebrecht.com.br/index.cfm?conteudo_id=20 |título=Odebrecht |idioma=portugués |urlarchivo=https://web.archive.org/web/20090402003814/http://www.odebrecht.com.br/index.cfm?conteudo_id=20 |fechaarchivo=2 de abril de 2009 |fechaacceso=24 de marzo de 2009 }}
- ↑ «Salvador – Panorama»։ IBGE (pt-BR)
- ↑ ttp://www.ibge.gov.br/home/estatistica/populacao/censo2010/populacao_por_municipio.shtm |wayback=20110620181159 |text=IBGE Censo 2010}}
- ↑ Population statistics
- ↑ http://g1.globo.com/brasil/noticia/2010/12/confira-o-ranking-das-maiores-regioes-metropolitanas.html%7Cpublicación=G1.globo.com%7Ctítulo=Ranking(չաշխատող հղում) das maiores regiões metropolitanas do Brasil - 2010|idioma=pt|fechaacceso=12 de enero de 2011}}
- ↑ http://bevoelkerungsstatistik.de/wg.php?x=1132419689&men=gcis&lng=de&gln=xx&dat=32&srt=pnan&col=aohdq&pt=a&va=x Archived 2007-09-30 at the Wayback Machine. |título=Welt: Ballungsräume |autor=World Gazetteer |idioma=inglés |fechaacceso= 24 de marzo de 2009 }}
- ↑ http://brasil.planetasaber.com/default.asp Archived 2011-07-15 at the Wayback Machine. |title=Barsa Planeta Ltda |publisher=Brasil.planetasaber.com |date= |accessdate=2010-04-17}}
- ↑ «Religion in Salvador by IBGE»։ IGBE։ Վերցված է 2012-10-11
- ↑ Salvador.ba.gov.br Relaciones internacionales - Ciudades hermanas Archived 2009-07-15 at the Wayback Machine. - Página web del Gobierno de la Ciudad de Salvador (en portugués)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 «Mayor's International Council Sister Cities Program»։ Salvador, Bahia։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 15, 2009-ին։ Վերցված է 2008-08-17
- ↑ «Lisboa - Geminações de Cidades e Vilas» [[Lisbon - Twinning of Cities and Towns]]։ Associação Nacional de Municípios Portugueses [National Association of Portuguese Municipalities] (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 1, 2015-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Acordos de Geminação, de Cooperação e/ou Amizade da Cidade de Lisboa» [[Lisbon - Twinning Agreements, Cooperation and Friendship]]։ Camara Municipal de Lisboa (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 31, 2013-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Miami and Salvador are Sister Cities»։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 26, 2012-ին
- ↑ http://www.veracruzanos.info/brasil-y-veracruz-naciones-hermanas-por-naturaleza-artistas-brasilenos// |título=Copia archivada |fechaacceso=12 de noviembre de 2012 |urlarchivo=https://web.archive.org/web/20130921054539/http://www.veracruzanos.info/brasil-y-veracruz-naciones-hermanas-por-naturaleza-artistas-brasilenos/ |fechaarchivo=21 de septiembre de 2013 }}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Salvador(չաշխատող հղում) okiem Polaka
- Urząd Turystyki stanu Bahia Archived 2013-01-31 at the Wayback Machine. {{{2}}}
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 127)։ ![]() |
|