ՖԻՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, (ֆրանսերեն Fédération Internationale de Football Association) կամ կրճատ (FIFA) միջազգային սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը և լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցույները այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը անցկացվում է 1930 թվականից և Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը անցկացվում է 1991 թվականից։

ՖԻՖԱ-ն հիմնադրվել է 1904 թվականին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիաների կողմից։ Գլխամասը գտնվում է Ցյուրիխում։ Ներկայումս ՖԻՖԱ-ի անդամ են 211 ասոցացիա։ Անդամ երկները պարտավոր են նաև լինել վեց տարածքային կոնֆեդերացիաների անդամ, որոնք ներկայացնում են Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի, Օկեանիան և Հարավային Ամերիկան:

ՖԻՖԱ-ին չի վերահսկում ֆուտբոլի կանոնները (այն իրականացնում է Ֆուտբոլի միջազգային ասոցացիաների խորհուրդը), այն կազմակերպում է մրցույթները և վերահսկում է նրանց անցկացումը, որից ստանում է հասույթ նրանց հովանավորների կողմից։ 2013 թվականին ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը` 72 միլիոն և ունի 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար պահուստներ[1]:

Շատ լրագրողական նյութերում ՖԻՖԱ-ի գործունեությունը կապել են կոռուպցիայի հետ, երբ ՖԻՖԱ նախկին նախագահ Զեպպ Բլատերը կազմակերպեց 2018 և 2022 թվականների Աշխարհի գավաթների վայրի ընտրությունները։ Այս բացահայտումներից հետո 2015 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարությունից ինը և հինգ այլ պաշտոնյա ձերբակալվեցին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կոռուպցիայի մեղադրանքով[2][3][4]:

ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Նախագահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ-ի կապված 6 կոնֆեդերացիաները հետևյալն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FIFA Financial Report 2013»։ FIFA 
  2. «FIFA officials arrested on corruption charges; Sepp Blatter isn't among them»։ 27 May 2015 
  3. «Nine FIFA Officials and Five Corporate Executives Indicted for Racketeering Conspiracy and Corruption»։ U.S. DOJ Office of Public Affairs։ 27 May 2015։ Վերցված է 27 May 2015 
  4. Mike Collett & Brian Homewood (27 May 2015)։ «World soccer rocked as top officials held in U.S., Swiss graft cases»։ Reuters։ Վերցված է 27 May 2015