Jump to content

Սթենլի Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Ռոուզ
անգլ.՝ Stanley Ford Rous
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1895(1895-04-25)[1]
ԾննդավայրMutford, Waveney, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 18, 1986(1986-07-18)[1] (91 տարեկան)
Մահվան վայրՊատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSir John Leman High School?
Մասնագիտությունֆուտբոլիստ, ֆուտբոլային մրցավար, քաղաքական գործիչ, սպորտային գործադիր, մրցավար և քարտուղար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Ասպետ-բակալավր
 Stanley Rous Վիքիպահեստում

Սթենլի Ռոուզ, Պարոն Սթենլի Ֆորդ Ռոուզ (անգլ.՝ Stanley Ford Rous, ապրիլի 25, 1895(1895-04-25)[1], Mutford, Waveney, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 18, 1986(1986-07-18)[1], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի 6-րդ նախագահ։ Նախագահել է 1961-1974 թվականներին։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չի եղել, մրցավարի պրակտիկան սկսել է 1927 թվականին՝ համապատասխան ծառայության անցնելով Անգլիայի չեմպիոնատի ցածր լիգաներում։ Մրցավարի կարիերայի ընթացքում դատել է միջազգային 36 ֆուտբոլային հանդիպումներ։ 1934 թվականին եղել է Անգլիական Գավաթի եզրափակչի մրցավարը, որում «Մանչեսթեր Սիթի»-ն 2։1 հաշվով հաղթել է «Պորտսմուտ»-ին։ Դա Ռուզի մրցավարի կարիերայի վերջին խաղն էր։

1934-1962 թվականներին հանդիսացել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ։ 1961-1974 թվականներին որպես նախագահ գլխավորել է ՖԻՖԱ-ն։

Լինելով ՖԻՖԱ-ի նախագահ՝ նա հիմնական աշխատանքը կենտրոնացրել է աշխարհի ֆուտբոլի դաշտում կոպիտ խաղի վերացմանը, աշխատանքներ տանելով ինչպես մրցավարների այնպես էլ ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների հետ։ 1970 թվականին ֆուտբոլի կանոնների մեջ ներմուծվեց դեղին քարտը, որի շնորհիվ մրցավարներն ավելի հեշտ էին դատում խաղում ցուցաբերված կոպտությունը։ Հարկ է նշել, որ 1970 թվականի աշխարհի առաջնությունը միակն էր, որի ժամանակ ֆուտբոլիստները չեն հեռացվել խաղադաշտից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  2. Пьер Ланфранши, Критсиана Айзенберг, Тони Мейсон, Альфред Валь. FIFA 100 лет. Век футбола. — М.: Махаон, 2005. — С. 146. ISBN 5-18-000705-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]