Արթուր Դրյուրի (անգլ.՝ Arthur Drewry, մարտի 3, 1891(1891-03-03), Գրիմսբի, North East Lincolnshire, Լինկոլնշիր - մարտի 25, 1961(1961-03-25)), ՖԻՖԱ 5-րդ նախագահ։ Նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1955-1961 թվականներին։ Բացի այդ նույն ժամանակահատվածում եղել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչ՝ համատեղելով այդ պաշտոնը Անգլիական Պրեմիեր Լիգայի նախագահի պաշտոնի հետ։
Վերջին կես տարվա ընթացքում՝ գտնվելով ՖԻՖԱ նախկին նախագահ Ռուդոլֆ-Վիլյամ Սելդրեյերսի[1] իշխանության տակ, առողջական խնդիրների հետ կապված , Արթուր Դրյուրին անվանապես կառավարում էր կազմակերպությունը, պաշտոնապես կազմակերպության նախագահ դարձել է 1956 թվականի հունիսի 9-ին։ 1958 թվականին նա բացեց 1958 թվականին Շվեյցարիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Մահացել է 80 տարեկան հասակում։