Ջաննի Ինֆանտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաննի Ինֆանտինո
Gianni Infantino (cropped).jpg
Ծնվել է մարտի 23, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Բրիգ Գլիս[1]
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա[4]
Flag of Italy.svg Իտալիա[4][5][6][7]
Մայրենի լեզու իտալերեն[1], ֆրանսերեն[1] և շվեյցարական գերմաներեն[1]
Կրթություն Ֆրիբուրգի համալսարան[1]
Մասնագիտություն ֆունկցիոներ
Զբաղեցրած պաշտոններ ՖԻՖԱ-ի նախագահ[8] և ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար[1]
Ստորագրություն
Gianni Infantino autograph.svg
Gianni Infantino Վիքիպահեստում

Ջաննի Ինֆանտինո (իտալ.՝ Gianni Infantino, մարտի 23, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3], Բրիգ Գլիս[1]), շվեյցարացի մարզական ֆունկցիոներ, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահը 2016 թվականի փետրվարի 26-ից։ Մասնագիտությամբ իրավաբան է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է Շվեյցարիայում, ունի իտալական ծագում։ Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում։

Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։

2016 թվականի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]