Դենիել Վուլֆոլ
Դենիել Վուլֆոլ Daniel Burley Woolfall | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1852 |
Ծննդավայր | Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1918 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | ֆուտբոլային մարզիչ, քաղաքական գործիչ և ֆուտբոլիստ |
Աշխատանք | ՖԻՖԱ նախագահ |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի նախագահ |
Daniel Burley Woolfall Վիքիպահեստում |
Դենիել Բեռլի Վուլֆոլ (անգլ.՝ Daniel Burley Woolfall, հունիսի 15, 1852, Բլաքբըրն, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 24, 1918), ՖԻՖԱ-ի երկրորդ նախագահը։ ՖԻՖԱ-ն գլխավորել է 1906-1918 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ ՖԻՖԱ նախագահ դառնալը Վուլֆոլը եղել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի անդամ Բլեքբերնից, նրա ազդեցության տակ էր գտնվում անգլիական ֆուտբոլը և ասոցիացիայի անդամ Ֆրանսիայի ակումբների մի մասը։
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում նա զբաղվել է ֆուտբոլի կանոնների համընդհանրացմամբ, մասնակցել է 1908 և 1912 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպմանը։ Բացի ֆուտբոլի միջազգային կանոնների մշակումից նաև մշակել է ՖԻՖԱ-ի գործունեության հիմնական դրույքներ, որոնց մի մասը մինչ այժմ օգտագործվում են[1]։ Միջազգային առաջնություններն անց են կացվել 2 փուլով՝ ազգային և ակումբային։ ՖԻՖԱ-ի անդամների մասնակցությունը միջազգային այլ կոմերցիոն մրցաշարերում արգելված էր։
Նա ակտիվ զբաղված էր ՖԻՖԱ-ի ազդեցության տարածմամբ և աշխարհագրության տարածմամբ։ Մինչ 1909 թվականը կազմակերպությունը կազմված էր միայն եվրոպական երկրներից։ Վուլֆոլի ջանքերի շնորհիվ կազմակերպությանը միացան ՀԱՀ-ն (1909), Չիլին (1912), Արգենտինան (1912) և ԱՄՆ-ն (1913)։
Արտաքին հցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ФИФА 100 лет. Век футбола. Пьер Ланфранши, Кристина Айзенберг, Тони Мейсон, Альфред Валь. — Изд-во: М.: ЗАО Компания «Махаон» , 2005. — С. 312 ,- ISBN 5-18-000704-6
|