Jump to content

Լանքաշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանքաշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասն էՀյուսիսարևելյան Անգլիա
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀյուսիսարևելյան Անգլիա և Անգլիա
ՎարչկենտրոնՊրեստոն
Բնակչություն1 515 487 մարդ (2020)[1]
Տարածք3075,1277 կմ² (2016)[2]
Սահմանակցում էԿումբրիա[3], Նորթ Յորքշիր[3], Արևմտյան Յորքշիր[3], Մեծ Մանչեսթեր[3] և Մերսիսայդ[3]
ISO 3166-2 կոդGB-LAN
lancashire.gov.uk

Լանքաշիր - վարչական ( ոչ մետրոպոլային), արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսարևմտյան Անգլիայի տարածաշրջանում։ Տարածվում է Իռլանդական ծովին և Մորքեմբ ծովածոցին հարակից տարածքում [4]։ Բաղկացուցիչ մասն է Լանքաշիրի դքսության, որը 1413 թվակինից ի վեր պատկանում է բրիտանական միապետներին և նրանց անձնական եկամուտների աղբյուրն է։ Ընդ որում՝ ունի իր կանցլերը[5]։

Զբաղեցնում է 2 903 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 1 198 798: Արարողակարգային կոմսությունը ներառում է նաև ունիտար իշխանություն տարատեսակի երկու միավոր՝ Բլեքփուլը և Բլեքբերնը Դարվենի հետ։ Դրանց հետ միասին՝ զբաղեցնում է 3075։ կմ² տարածք և ունի 1 485 թ 042 բնակիչ (2016) [6] . Վարչաշրջանի պատմական սահմանները (մինչև 1974 թվականը) ընդգրկում էին ավելի մեծ տարածք, ներառյալ Լիվերպուլը (այժմ՝ Մերսիսայդում ) և Մանչեսթերը (այժմ՝ Մեծ Մանչեսթերում ), և Ֆերնեսի թերակղզին (այժմ՝ Կումբրիայում ) [4] ։

Լանքաշիրի երկու քաղաք ունեն սիթիի կարգավիճակ՝ Պրեստոնը, որը կոմսության վարչական կենտրոնն է, և Լանքասթերը ՝ նրա պատմական մայրաքաղաքը [4] ։ Վարչաշրջանի ամենամեծ քաղաքներն են Բլեքփուլը, Բլեքբերնը, Պրեստոնը և Բարնլին [7] ։

Վարչաշրջանի արևմտյան՝ ափամերձ հատվածը հարթավայրային է, իսկ արևելյան մասը զբաղեցնում են բարձրադիր վայրերը, ներառյալ. Բոուլենդի անտառը և Պենինների արևմտյան հատվածը [4] ։

Լանքաշիրը հյուսիսում սահմանակից է Կումբրիային, արևելքում՝ Հյուսիսային Յորքշիրին, հարավ-արևելքում՝ Արևմտյան Յորքշիրին, հարավում՝ Մեծ Մանչեսթերին և հարավ-արևմուտքում՝ Մերսիսայդին [4] ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսությունը բաղկացած է տասներկու շրջաններից ։ Որպես արարողակարգային կոմսություն՝ Լանքաշիրը ներառում է նաև երկու ունիտար իշխանություն ։

  1. Արևմտյան Լանքաշիր
  2. Չորլի
  3. Հարավային Ռիբլ
  4. Ֆիլդ
  5. Պրեստոն
  6. Ուայր
  7. Լանքասթեր
  8. Ռիբլ Վոլի
  9. Փենդլ
  10. Բարնլի
  11. Ռոսենդեյլ
  12. Հինդբըրն
  13. Բլեքփուլ (unitary authority)
  14. Բլեքբերնը Դարվենի հետ (unitary authority)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշտոնի հուշահամալիրը Լանքասթերում
Էշտոնի հուշահամալիրը Լանքասթերում  
Եղիսաբեթյան ժամանակների քաղաքամերձ առանձնատան նմուշ համարվող Գոութորփ հոլը / Gawthorpe Hall Բարնլիում
Եղիսաբեթյան ժամանակների քաղաքամերձ առանձնատան նմուշ համարվող Գոութորփ հոլը / Gawthorpe Hall Բարնլիում  
Բլեքփուլի աշտարակը․ 1894 թ․
Բլեքփուլի աշտարակը․ 1894 թ․  
Clitheroe Castle
Clitheroe Castle  
Ռիվինգտոն Փայքը Արևմտյան Փենիններ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթին
Ռիվինգտոն Փայքը Արևմտյան Փենիններ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթին  
Բարնլիի Queen Street Mill-ը՝ շոգիով աշխատող բամբակագործական սարքով, որ իր տեսակով միակ պահպանվածն է ամբողջ աշխարհում
Բարնլիի Queen Street Mill-ը՝ շոգիով աշխատող բամբակագործական սարքով, որ իր տեսակով միակ պահպանվածն է ամբողջ աշխարհում  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  2. 2,0 2,1 Standard Area Measurements (2016) for Administrative Areas in the United Kingdom
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyklopedia Britannica |id = place/Lancashire-county-England |tytuł = Lancashire |data dostępu = 2012-07-18
  5. «Ланкастер или Ланкашир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ons» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ks101» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crosby, A. (1996). A History of Cheshire. (The Darwen County History Series.) Chichester, West Sussex, UK: Phillimore & Co. Ltd. 0-85033-932-4.
  • Harris, B. E., and Thacker, A. T. (1987). The Victoria History of the County of Chester. (Volume 1: Physique, Prehistory, Roman, Anglo-Saxon, and Domesday). Oxford: Oxford University Press. 0-19-722761-9.
  • Morgan, P. (1978). Domesday Book Cheshire: Including Lancashire, Cumbria, and North Wales. Chichester, Sussex: Phillimore & Co. Ltd. 0-85033-140-4.
  • Phillips A. D. M., and Phillips, C. B. (2002), A New Historical Atlas of Cheshire. Chester, UK: Cheshire County Council and Cheshire Community Council Publications Trust. 0-904532-46-1.
  • Sylvester, D. (1980). A History of Cheshire. (The Darwen County History Series). (2nd Edition.) London and Chichester, Sussex: Phillimore & Co. Ltd. 0-85033-384-9.
  • Farrer and Brownbill, The Victoria history of the county of Lancaster Vol 1 (1906); Vol 2 (1908); Vol 3 (1907); Vol 4 (1911); Vol 5 (1911); Vol 6 (1911); Vol 7 (1911); London: Constable.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանքաշիր» հոդվածին։