Պենինյան լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Պենինյան լեռներ

Պենինյան լեռներ (անգլ.՝ Pennines), ոչ բարձր (ոչ ավելին քան 900 մետր) լեռներ Մեծ Բրիտանիայում, որոնք գտնվում են հյուսիսային Անգլիայում և հարավային Շոտլանդիայում։ Բաժանում են հյուսիսարևմտյան Անգլիան Յորքշիրից և Անգլիայի հյուսիս-արևելքից։

Ընդհանուր երկարությունը մոտ 250 կմ, բարձրությունը մինչև 893 մ (Քրոս-Ֆել լեռ)։ Լեռնապարները հիմնականում կրաքար և ավազաքար են։ Կան տորֆային ճահիճներ և քարածուխի հանքավայրեր։ XVII - XVIII դարերում քարածուխի հանքերի բացումը, մասնավորապես Յորքշիրի ածուխի ավազանի, խթանեցին լեռներին հարող շրջանների զարգացումը, սակայն Պենինյան լեռները դեռևս ամենաքիչ բնակեցված շրջանն է Մեծ Բրիտանիայում։

Պենինյան լեռներում է գտնվում «Լեռնային երկրամաս» ազգային պարկը։