Մանչեստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մանչեստր
Manchester
Զինանշան
Arms of the City of Manchester.svg


Concilio Et Labore
Manchester Bordered Montage.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԵրկրամասՀյուսիսարևմտյան Անգլիա
Հիմնադրված է1301 թ.
Տվյալ կարգավիճակում1853 թվականից
Մակերես115,6 կմ²
ԲԾՄ38 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն498 800 մարդ (2011)
Խտություն4313 մարդ/կմ²
Ագլոմերացիա2 240 230
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0161
Փոստային ինդեքսM
Փոստային ինդեքսներM
Պաշտոնական կայքmanchester.gov.uk
##Մանչեստր (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Մանչեստր[1], նաև Մանչեսթեր (անգլ.՝ Manchester [ˈmæntʃɛstər]), քաղաք և մունիցիպալ շրջան է Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում, Անգլիա երկրամասում։ Կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքը ունի տարածաշրջանում ամենամեծ ագլոմերացիան՝ 2.2 միլիոն բնակչությամբ։ Լիվերպուլը, Լիդսը,Լոնդոնը, Բիրմինգհեմը, Շեֆիլդը և Մանչեստրը համարվում են Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքները։ Այն ներկայումս մշայութային, ֆինանսական և արդյունաբերական խոշոր մեգապոլիս է։ Ունի «սիթի»-ի կարգավիճակ։

Հայերը Մանչեստրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստի հայ համայնքը հիմնվել է 1863 թվականին, թեև հայերը (պոլսեցի վաճառականներ) այստեղ երևացել են 1830-ական թթ.: 1863 թվականի մարտին ընտրվել է գաղութային վարչություն։ Գաղութի ներքին գործերը տնօրինելու համար 1866 թվականին մշակվել է կանոնագիր, որը վերջնականապես հաստատվել է 1901 թվականին։ Գաղութը ղեկավարող գործադիր մարմինը ընտրվում էր ընդհանուր ժողովում, 2 տարին մեկ անգամ։ 1870 թվականին հայերը կառուցել են եկեղեցի (Ս. Երրորդություն, գործում է ցայսօր)։ 1911 թվականին Մանչեստրում բնակվող հայերի թիվը հասել է 550-ի, որը զգալիորեն մեծացել է առաջին համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին, սակայն աստիճանաբար նվազել է հայերի՝ այլ վայրեր տեղափոխվելու հետևանքով։ 1965 թվականին Մանչեստրում հաշվվում էր 400 հայ, 1981 թվականին՝ 100: Մշտաբնակ հայերից բացի զգալի թիվ են կազմել Իրանից, Իրաքից, Լիբանանից սովորելու եկած հայ ուսանողները (1980 թվականին շուրջ 150 մարդ), որոնք ստեղծել են «Էրեբունի» միությունը։ 1907 թվականից գործում է ՀԲԸՄ Մանչեստրի մասնաճյուղը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 239 CC BY-SA icon 80x15.png