Jump to content

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին 20 հավաքականները 2017 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ[1]
ԴիրքՓոփոխությունՀավաքականՄիավորներ
1 ▲ 1Գերմանիա Գերմանիա1606
2 Decrease 1Բրազիլիա Բրազիլիա1590
3 ▲ 3Պորտուգալիա Պորտուգալիա1386
4 Decrease 1Արգենտինա Արգենտինա1325
5 ▲ 4Բելգիա Բելգիա1265
6 Decrease 1Լեհաստան Լեհաստան1250
7 Decrease 3Շվեյցարիա Շվեյցարիա1210
8 ▲ 2Ֆրանսիա Ֆրանսիա1208
9 Decrease 2Չիլի Չիլի1195
10 Decrease 2Կոլումբիա Կոլումբիա1191
11 Իսպանիա Իսպանիա1184
12 ▲ 3Պերու Պերու1103
13 ▲ 5Ուելս Ուելս1089
14 Մեքսիկա Մեքսիկա1085
15 Decrease 2Անգլիա Անգլիա1056
16 ▲ 1Ուրուգվայ Ուրուգվայ1043
17 Decrease 5Իտալիա Իտալիա1035
18 Decrease 2Խորվաթիա Խորվաթիա977
19 ▲ 3Սլովակիա Սլովակիա967
20 ▲ 3Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա945
*Փոփոխությունը 2017 թվականի հուլիսի 6-ից հետո։
Լրիվ աղյուսակը FIFA.com կայքում: Արխիվացված 2018-07-15 Wayback Machine

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակն է, որը ներկայումս գլխավորում է Գերմանիան.[1] ՖԻՖԱ անդամ երկրները դասակարգվում են համաձայն իրենց հանդիպումների արդյունքների։ Դասակարգումը ներմուծվել է 1992 թվականի դեկտեմբերին և ութ հավաքական (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,Նիդերլանդներ և Իսպանիա) եղել են դասակարգման առաջին հորիզոնականում, որոնցից Բրազիլիան ամենաերկարն է եղել առաջինը։

Օգտագործվում է միավորների համակարգը, որը հաշվարկվում է ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված բոլոր միջազգային հանդիպումների հիման վրա։ Ներկայիս համակարգի համաձայն միավորների հաշվարկի հիմքում ընկած են վերջին չորս տարվա հավաքականների արդյունքները։

Դասակարգման համակարգը վերջին անգամ փոփոխվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ից հետո և հաստատվեց 2006 թվականի հուլիսի 12-ին։ Նոր համակարգով հիմք էին ընդունվում նախորդ 4 տարիների արդյունքները նախկին 8 տարիների փոխարեն։

Այլընտրանքային համակարգեր նույնպես մշակվել են, ինչպիսին Աշխարհի ֆուտբոլի Էլո դասակարգումն է։

2017 թվականի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ վերանայվելու են դասակարգման կանոնները և որոշումը կկայացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի որակավորման փուլից հետո[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  2. ↑ Ben Rumsby (2017 թ․ սեպտեմբերի 4). «Fifa to review rankings system after friendlies harm England's World Cup seeding». The Telegraph. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.