Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Seleção Portuguesa de Futebol
Մականուն A Selecção («Ընտրանին»)
Միություն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշ
Թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդու
Ամենաշատ խաղեր Լուիշ Ֆիգու (127)
Ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդու (52)
ՖԻՖԱ կոդ POR
Ամենաբարձր դիրք 3 (Մայիս 2010, ապրիլ-հունիս 2014)
Ամենացածր դիրք 43 (Օգոստոս 1998)
ԷԼՕ դասակարգում 9
Ամենաբարձր դիրք 2 (Հունիս 2006)
Ամենացածր դիրք 45 (Նոյեմբեր 1962)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Իսպանիա Իսպանիա 3 – 1 Պորտուգալիա Պորտուգալիա
(Մադրիդ, Իսպանիա; Դեկտեմբերի 18, 1921)
Ամենախոշոր հաղթանակ
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն Լիխտենշտայն
(Լիսաբոն, Պորտուգալիա; Նոյեմբերի 18, 1994)
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն Լիխտենշտայն
(Կոիմբրա, Պորտուգալիա; Հունիսի 9, 1999)
Պորտուգալիա Պորտուգալիա 8 – 0 Քուվեյթ Քուվեյթ
(Լեյրիա, Պորտուգալիա; Նոյեմբերի 19, 2003)
Ամենախոշոր պարտություն
Պորտուգալիա Պորտուգալիա 0 – 10 Անգլիա Անգլիա
(Լիսաբոն, Պորտուգալիա; Մայիսի 25, 1947)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 5 (Առաջինը՝ 1966)
Ամենալավ արդյունք 3-րդ տեղ, 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն 5 (Առաջինը՝ 1984)
Ամենալավ արդյունք 1-ին տեղ, 2016
Portugal national football team Վիքիպահեստում

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (պորտ.՝ A Selecção Nacional de Futebol de Portugal/Clube de Portugal), ներկայացնում է Պորտուգալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Ֆերնանդու Սանտուշ է։ 1966 թվականին, երբ նրանք առաջին անգամ մասնակցեցին Անգլիայում տեղի ունեցող 1966 թվականի աշխարհի առաջնությանը, 1/2 եզրափակչում պարտվեցին Անգլիայի հավաքականին, որը կարողացավ դառնալ այդ աշխարհի առաջնության հաղթողը։ Պորտուգալիան երրորդ տեղի համար խաղում կարողացավ 2-1 հաշվով պարտության մատնել ԽՍՀՄ-ի հավաքականին և գրավել երրորդ հորիզոնականը։ 2003 թվականին Պորտւգալիյաի գլխավոր մարզիչ նշանակվեց Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով կարողացավ թիմին Եվրո 2004-ում հասցնել մինչև եզրափակիչ, որտեղ հավաքականը ցավալիորեն պարտվեց Հունաստանի ազգային հավաքականին և բավարարվեց միայն երկրորդ տեղով։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը Պորտուգալիան Սկոլարիի գլխավորությամբ հասավ մինչև 1/2 եզրափակիչ, սակայն ստիպված էր Գերմանիայից հեռանալ միայն չորրորդ տեղով։ Սլոլարին Եվրո 2008-ից հետո իր տեղը զիջեց Կառլուշ Կեյրուշին, ով գլխավորել էր հավաքականը նաև 1991-1993 թվականներին։ 2010 թվականին, ոչ լավ արդյունք գրանցելու համար Կեյրուշը հեռացվեվ գլխավոր մարզչի պաշտոնից։ Հավաքական կանչվեց նախկին պորտուգալացի ֆուտբոլիստ Պաուլո Բենտուն, ով Եվրո 2012-ի ժամանակ իր թիմին հասցրեց մինչև 1/2 եզրափակիչ, որտեղ թիմը հիմնական ժամանակում խաղը 0-0 ավարտելուց հետո 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին, որը հետագայում 4-0 հաշվով Իտալիային ջախջախելուց հետո դարձավ մրցաշարի հաղթող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդրացիան ստեղծվել է 1914 թվականին։ Նախատեսված էր, որ հենց հաջորդ տարի նրանք կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել տարբեր հավաքականների հետ, սակայն Համաշխարհային առաջին պատերազմի պատճառով, պորտուգալացիները ստիպված էին սպասել 7 տարի։ Առաջին խաղը կայացավ 1921 թվականին՝ Իսպանիայի դեմ, որը կրում էր ընկերական բնույթ և Պորտուգալիան պարտվեց 3-1 հաշվով։

1928 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին շատ ընկերական հանդիպումներ անցկացնելուց հետո, Պորտուգալիան հրավիրվեց մասնակցելու Ամառային 1928 թ Օլիմպիական խաղերին, որը ամենահեղինակավոր մրցաշարն էր 1930 թ կայանալիք Աշխարհի առաջին առաջնությունից առաջ։ Առաջին խաղում՝ Չիլիի դեմ, Պորտուգալիան առաջինն իր դարպասն երկու գոլ ընդունելով չընկճվեց և մրցակցին պատասխանելով 4 գոլով հաղթեց այդ խաղում։ Հաջորդը Յուգոսլավիան էր, որտեղ թիմը հաղթեց 2-1 հաշվով՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Քառորդ եզրափակչում Պորտուգալիան պարտվեց Եգիպտոսի հավաքականին և լքեց պայքարը։ Եգիպտոսը իր հերթին կիսաեզրափակչում պարտվեց Արգենտինային՝ 6-0 հաշվվ, իսկ երրորդ տեղի համար խաղում Իտալիային՝ 11-3 հաշվով։ Այնուամենայնիվ, սա հիանալի մեկնարկ էր միջազգային մրցաշարերում Պորտուգալիայի ազգային հավաքակնի համար։

Աշխարհի վաղ առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան չհրավիրվեց 1930 թվականի աշխարհի առաջնությանը, բայց կանչվեց 1934 թվականին, որտեղ իրենց տեղը զիջեցին Իսպանացիներին՝ պարտվելով նրանց 11-0 և 2-1 հաշիվներով։

1950-1960 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք հանդիպելու էին Իսպանիայի հավաքականին։ Առաջին խաղում պարտվեցին 5-1 հաշվով, իսկ երկրորդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ 1954 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք հանդիպեցին Ավստրիայի հավաքականին և առաջին խաղում պարտվեցին 9-1 հաշվով, իսկ երկրորդ՝ Լիսաբոնում կայացած խաղում նրանք արեցին լավագույնը՝ պահպանելով 0-0 հաշիվը։ 1958 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Պորտուգալացիները տարան իրենց առաջին հաղթանակը Իտալիայի նկատմամբ 3-0 հաշվով, սակայն խմբում զբաղեցնելով վերջին տեղը կրկին չկարողացան մասնակցել աշխարհի առաջնությանը։ 1962 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նրանք խմբում զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ առաջինը զիջելով Անգլիային և կրկն չկարողացան մասնակցել եզրափակիչ փուլին։ 1964 թվականի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալացիներին կրկին բախտը չժպտաց. նրանք իրենց տեղը զիջեցին Բուլղարիային՝ Սոֆիայում պարտվելով, Լիասբոնում հաղթելով ընդհանուր հաշիվը 4-4 էր։ Վերախաղարկումից հետո Պորտուգալիան պարտվեց։

1970-1990 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1990 թվականները ևս հաջող չէին Պորտուգալիայի համար։ Նրանց չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություննեչի եզրափակիչ փուլերին։

Ոսկե ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Charisteas' Siegtreffer im Finale der Euro 2004.jpg

Եվրոպայի 2004 թվականի առաջնությունը տեղի էր ունենում Պորտուգալիայում։ Պորտուգալիան համարվում էր գլխավոր Ֆավորիտներից մեկը Ֆելիպե Սկոլարիի գլխավորությամբ։ Մեկնարկային խաղւմ՝ Ռուսաստանի դեմ, թիմը հաղթեց 2-0 հաշվով, այնուհետև 1-0 հաշվով հաղթեց Իսպանիային։ Անգլիայի հետ հիմնական ժամանակում 0-0 խաղալուց հետո, Պորտուգալիան հաղթանակ տարավ 11 մետրանոց հարվածաշարով։ Կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիայի հավաքականին 2-1 հաշվով։ Իսկ արդեն եզրափակչում ցավալի պարտություն կրեց զարմանալիորեն եզրափակչում հայտնված Հունաստանից։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը Պորտուգալիան առաջին տեղը զբաղեցրեց D խմբում՝ հաղթելով Անգոլայի, Իրանի, Մեքսիկայի հավաքականներին։ Հետո հաղթեց Հոլանդիայի հավաքակնին 1-0 հաշվով գերլարված խաղում, որտեղ գրանցվեց 16 դեղին քարտ և 4 կարմիև քարտ։ Այնուհետև կարողացավ հաղթահարել Անգլիայի արգելքը 11 մետրանոցների շնորհիվ։ Պորտուգալիան այդ առաջնությունում արժանավավ Ամենահետաքրքիր թիմ մրցանակին։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը հեշտ չէր Պորտուգալիայի համար։ Մրցաշարից հետո իր զբաղեցրած պաշտոնը թողեց Լուիս Ֆելիպե Սկոլարին։ 2010 թվականին Մունդիալում Պորտուգալիան հասավ մինչև կիսաեզրափակիչ և այնտեղ պարտվեց Իսպանիայ հավաքականին։ Իսկ երրորդ տեղի խաղում պարտվեց Գերմանիային։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը ևս թիմը հասավ կիսաեզրափակիչ և 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիային։ 2014 թվականի Աշխարհի առաջնությունը հաջող չդասավորվեց Պորտուգալացիների համար։ Նրանք չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Էդուարդու սեպտեմբերի 19, 1982 (35 տարեկան) 35 (0) Պորտուգալիա Բրագա
22 Բետու մայիսի 1, 1982 (35 տարեկան) 9 (0) Իսպանիա Սևիլիա
22 Ռուի Պատրիսիո փետրվարի 15, 1988 (29 տարեկան) 35 (0) Պորտուգալիա Սպորտինգ
Պաշտպաններ
2 Բրունու Ալվեշ նոյեմբերի 27, 1981 (36 տարեկան) 75 (10) Թուրքիա Ֆենրբահչե
3 Պեպե փետրվարի 26, 1983 (34 տարեկան) 60 (3) Իսպանիա Ռեալ Մադրիդ
5 Ֆաբիո Կոենտրաո մարտի 11, 1988 (29 տարեկան) 46 (4) Իսպանիա Ռեալ Մադրիդ
13 Ռիկարդո Կոշտա մայիսի 16, 1985 (32 տարեկան) 21 (1) Կատար Ալ Սալիյա
14 Լուիշ Նետու մայիսի 26, 1988 (29 տարեկան) 9 (0) Ռուսաստան Զենիթ
19 Անդրե Ալմեյդա սեպտեմբերի 10, 1990 (27 տարեկան) 7 (0) Պորտուգալիա Բենֆիկա
21 Ժոաո Պերեյրա փետրվարի 25, 1984 (33 տարեկան) 7 (0) Իսպանիա Վալենսիա
Կիսապաշտպաններ
4 Միգուել Վելոզո մայիսի 11, 1986 (31 տարեկան) 52 (2) Ուկրաինա Դինամո Կիև
6 Ուիլյամ Կարվալսո ապրիլի 7, 1992 (25 տարեկան) 6 (0) Պորտուգալիա Սպորտինգ
8 Ժոաո Մոուտինյո սեպտեմբերի 27, 1986 (31 տարեկան) 71 (2) Մոնակո Մոնակո
10 Վիերինյա հունվարի 24, 1986 (31 տարեկան) 10 (1) Գերմանիա Վոլֆսբուրգ
15 Ռաֆա Սիլվա մայիսի 17, 1993 (24 տարեկան) 3 (0) Պորտուգալիա Պրագա
16 Ռաուլ Մեյրելեշ մարտի 17, 1983 (34 տարեկան) 76 (10) Թուրքիա Ֆեներբահչե
17 Նանի նոյեմբերի 17, 1986 (31 տարեկան) 78 (15) Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
18 Սիլվեսթեր Վառելա փետրվարի 02, 1985 (32 տարեկան) 26 (5) Պորտուգալիա Պորտու
20 Ռուբեն Ամորիմ հունվարի 27, 1985 (32 տարեկան) 14 (0) Պորտուգալիա Բենֆիկա ՖԱ
Հարձակվողներ
7 Կրիշտիանու Ռոնալդու փետրվարի 05, 1985 (32 տարեկան) 114 (50) Իսպանիա Ռեալ Մադրիդ
9 Հուգո Ալմեյդա մայիսի 23, 1984 (33 տարեկան) 56 (19) Ռուսաստան Զենիթ
11 Էդեր դեկտեմբերի 22, 1987 (29 տարեկան) 11 (0) Պորտուգալիա Պրագա
23 Հելդեր Պոշտիգա օգոստոսի 02, 1982 (35 տարեկան) 70 (27) Իսպանիա Վալենսիա

Լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

25 հունիս 2016-ի դրությամբ
No Անուն Գոլեր Խաղեր Միջ. Առաջին խաղ Վերջին խաղ
1 Կրիշտիանու Ռոնալդու 61 132 0.46 20 օգոստոսի 2003
2 Պեդրու Պաուլետա 47 88 0.53 27 օգոստոսի 1997 8 հուլիսի 2006
3 Էյսեբիո 41 64 0.64 8 հոկտեմբերի 1961 13 հոկտեմբերի1973
4 Լուիշ Ֆիգու 32 127 0.25 12 հոկտեմբերի 1991 8 հուլիսի 2006
5 Նունու Գոմեշ 29 77 0.38 24 հունվարի 1996 10 հոկտեմբերի 2009
6 Էլդեր Պոշտիգա 27 71 0.38 13 հունիսի 2003 23 հունիսի 2014
7 Ռուի Կոշտա 26 94 0.28 31 մարտի 1993 4 հուլիսի 2004
8 Ժուան Վիեյրա Պինտու 23 81 0.28 12 հոկտեմբերի 1991 14 հունիսի 2002
9 Տամանյինի Նենե 22 66 0.33 21 ապրիլի 1971 23 հունիսի 1984
10 Սիմաու Սաբրոզա 22 85 0.27 18 հոկտեմբերի 1998 3 մարտի 2010
12 Ուգու Ալմեյդա 19 56 0.34 18 փետրվարի 2004 16 հունիսի 2014
11 Նանի 19 100 0.19 1 սեպտեմբերի 2006 22 հունիսի 2016
13 Ռուի Ժորդան 15 43 0.35 29 մարտի 1972 25 հունվարի 1989
14 Ֆերնանդու Պեյրոտեու 14 20 0.75 24 ապրիլի 1938 20 մարտի 1949
15 Ժոզե Տոռիշ 14 33 0.42 23 հունվարի 1963 13 հոկտեմբերի 1973
  • Թավատառ նշված են այն խաղացողները, որոնք շարունակում են իրենց ելույթները հավաքականում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]