Գոնսալու Գեդեշ
![]() Գեդեշը Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gonçalo Manuel Ganchinho Guedes | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1996[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Բենավենտի | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 |
![]() | 38 | (11) |
2014-2017 |
![]() | 39 | (5) |
2017-2018 |
![]() | 8 | (0) |
2017-2018 |
→ ![]() | 33 | (5) |
2018-ներկա |
![]() | 26 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 1 | (0) |
2011-2012 |
![]() | 14 | (1) |
2012-2013 |
![]() | 15 | (2) |
2013-2014 |
![]() | 5 | (3) |
2014 |
![]() | 3 | (2) |
2015 |
![]() | 6 | (0) |
2015-2017 |
![]() | 12 | (5) |
2016 |
![]() | 1 | (0) |
2015-ներկա |
![]() | 17 | (4) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գոնսալու Գեդեշ (պորտ.՝ Gonçalo Guedes, նոյեմբերի 29, 1996[1][2], Բենավենտի), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեդեշը Բենֆիկայի ակադեմիայի սան է[4][5]։ 8 տարեկան հասակում՝ իր առաջին խաղում Գեդեշը խփեց բոլոր գոլերը 5-0 հաշվով ավարտված խաղում[6]։ Նա Բենֆիկայի կազմում էր 2013-14 մրցաշրջանում ՈՒԵՖԱ Երիտասարդական առաջնությունում՝ օգնելով իր թիմին հաղթել ՊՍԺ-ին, Անդերլեխտին, Մանչեսթեր Սիթիին և Ռեալ Մադրիդին՝ հասնելով առաջնության եզրափակիչ[6][7]։ 2014 թվականի ապրիլի 19-ին Գեդեշը նշեց իր դեբյուտը Բենֆիկա B-ի կազմում՝ Պորտու B-ի դեմ խաղում[8][9]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գեդեշը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում[10][11]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացերեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ փոխարինելով Լիմային Պենաֆիելի դեմ խաղում[12][13]։ Հուլիսի 4-ին Գեդեշը ճանաչվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի տարվա հայտնություն[14]։
2015 թվականի սեպտեմբերի 11-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Բելենենսիշի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Գեդեշը անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Աստանայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բենֆիկային[17][18]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը Գեդեշը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[19][20]՝ դառնալով ամենաերիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել խմբային փուլում[6]։ 2016 թվականի հունվարի 25-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Մորեյրենսեի դեմ խաղում[21]։ 2015-16 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2016 թվականի նոյեմբերի 19-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի Մարիտիմուի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 23-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[24]։ Դեկտեմբերի 2-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Մարիտիմուի դեմ խաղում, սակայն Բենֆիկան պարտվեց 2-1 հաշվով[25]։ Դեկտեմբերի 14-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Պորտուգալիայի գավաթի Ռեալ Սպորտ Կլուբի դեմ խաղում[26]։ 2017 թվականի հունվարի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Բենֆիկայի կազմում Գեդեշը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ 3 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը[28][29][30]։
ՊՍԺ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 25-ին Գեդեշը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[31][32][33]։ Ակումբը նրա համար վճարեց 25.5 միլիոն ֆունտ ստերլինգ[34][35][36]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց հունվարի 29-ին՝ փոխարինելով Յուլիան Դրաքսլերին Մոնակոյի դեմ խաղում[37][38]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 1-ին՝ Ֆրանսիայի գավաթի Նյորի դեմ խաղում[39]։ Հուլիսի 29-ին պորտուգալացին փոխարինեց Խավիեր Պաստորեին Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[40]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[41][42]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Գեդեշը անցկացրեց 13 հանդիպում[43]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ հաղթել Ֆրանսիայի գավաթն[44] ու Ֆրանսիայի սուպերգավաթը[41]։
Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերի 1-ին Գեդեշը 1 տարվա վարձավճարով միացավ Վալենսիային[45][46][47][48]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[49][50]։ Սեպտեմբերի 24-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[51]։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[52][53]։ Հոկտեմբերի 21-ին Գեդեշը 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սևիլյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[54][55]։ 2018 թվականի հունվարի 13-ին՝ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային[56]։ 2017-18 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[57]։
2018 թվականի օգոստոսի 27-ին Վալենսիան 40 միլիոն եվրոյի դիմաց գնեց Գեդեշի լրիվ տրանսֆերը[58][59]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր[60][61][62]։ 2019 թվականի մարտի 14-ին պորտուգալացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Կրասնոդարի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[63][64]։ Ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[65][66]։ Ապրիլի 14-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում[67]։ Ապրիլի 21-ին պորտուգալացին դուբլի հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[68]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[69]՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[70][71]։ 2018-19 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[72]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեդեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[73]՝ ընդհանուր առմամբ անցկացնելով ավելի քան 55 հանդիպում։ 2015 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 3 խաղում[74]։ 2017 թվականին Գեդեշը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[75]՝ անցկացնելով 2 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Սերբիայի դեմ խաղում[76][77], սակայն Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[78]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Գեդեշը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ Ռուսաստանի և Լյուքսեմբուրգի դեմ խաղերի համար[79][80][81]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին[82][83]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խաղադաշտ Ռուսաստանի դեմ խաղում և դառնալով առաջին 18-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո, ով հանդես է եկել Պորտուգալիայի ազգային հավաքականում[84]։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Գեդեշը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[85][86]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[87][88]։ Հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Ալժիրի դեմ ընկերական խաղում[89][90]։ Աշխարհի առաջնությունում Գեդեշը անցկացրեց 4 հանդիպում[91]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայի դեմ խաղում[92][93], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[94][95]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[96][97]։
Մայիսի 23-ին Գեդեշը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[98][99][100]։ Նա խփեց եզրափակչի Նիդերլանդների դեմ հանդիպման միակ գնդակը[101][102]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Պորտուգալիային նվաճել գավաթը[103][104]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[105]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա B | 2013–14 | Սեգունդա Լիգա | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2014–15 | 32 | 8 | 32 | 8 | ||||||||
2015–16 | 5 | 3 | 5 | 3 | ||||||||
Ընդհանուր | 38 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 11 | ||
Բենֆիկա | 2014–15 | Պրիմեյրա Լիգա | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 9 | 0 |
2015–16 | 18 | 3 | 1 | 0 | 7 | 1 | 5 | 0 | 31 | 4 | ||
2016–17 | 16 | 2 | 4 | 1 | 6 | 2 | 2 | 2 | 28 | 7 | ||
Ընդհանուր | 39 | 5 | 6 | 1 | 13 | 3 | 10 | 2 | 68 | 11 | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2016–17 | Լիգա 1 | 7 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
2017–18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 8 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 13 | 0 | ||
Վալենսիա | 2017–18 | Լա Լիգա | 33 | 5 | 5 | 1 | — | — | 38 | 6 | ||
2018–19 | 25 | 5 | 2 | 0 | 12 | 3 | 39 | 8 | ||||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 59 | 10 | 7 | 1 | 12 | 3 | 0 | 0 | 78 | 14 | ||
Կարիերայի ընդհանուր | 144 | 26 | 17 | 2 | 25 | 6 | 11 | 2 | 197 | 36 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[106]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 2 | 0 |
2017 | 3 | 1 |
2018 | 9 | 2 |
2019 | 3 | 1 |
Ընդհանուր | 17 | 4 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 10, 2017 | Էստադիո դե Ֆոնտելո, Վիզեու, Պորտուգալիա | ![]() |
2–0 | 3–0 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 7, 2018 | Էշտադիու դա Լուշ, Լիսաբոն, Պորտուգալիա | ![]() |
1–0 | 3–0 | |
3. | 3–0 | |||||
4. | Հունիսի 9, 2019 | Դրագան մարզադաշտ, Պորտու, Պորտուգալիա | ![]() |
1–0 | 1–0 | Ազգերի Լիգա 2019 եզրափակիչ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն․ 2014–15[28], 2015–16[29], 2016–17[30]
- Պորտուգալիայի գավաթ․ 2016–17[107]
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2014–15[108], 2015–16[109]
- Պորտուգալիայի սուպերգավաթ․ 2016[110]
- ՈՒԵՖԱ Երիտասարդական առաջնություն․ երկրորդ տեղ․ 2013–14[7]
- Պարի Սեն-Ժերմեն
- Ֆրանսիայի գավաթ․ 2016–17[44]
- Ֆրանսիայի սուպերգավաթ․ 2017[41]
Վալենսիա
- Իսպանիայի գավաթ. 2018–19[70]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիա
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեգունդա Լիգայի տարվա հայտնություն․ 2014–15[14]
- Սեգունդա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր 2014[111], դեկտեմբեր 2014[112]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Portugal - Gonçalo Guedes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ Kundert Tom։ «The story of Gonçalo Guedes: Portugal’s new Ronaldo?»։ portugoal.net (en-gb)։ Վերցված է 2019-08-19
- ↑ UEFA.com։ «Meet Paris signing Gonçalo Guedes – the new Ronaldo?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 6,0 6,1 6,2 «Hunter: Guedes a future Ballon d'Or winner»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-11
- ↑ 7,0 7,1 uefa.com (2014-04-14)։ «'Proud' Benfica hold heads high after final defeat»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «FC Porto B - SL Benfica B, Apr 19, 2014 - Liga Pro - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «FC Porto 4-1 Benfica :: Liga2 Cabovisão 2013/2014 :: Match Events :: thefinalball.com»։ www.thefinalball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «SC Covilhã - SL Benfica, Oct 18, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Sp. Covilhã 2-3 Benfica :: Taça de Portugal 2014/2015 :: Ficha do Jogo :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «FC Penafiel - SL Benfica, Jan 4, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Liga NOS - Jornada 15 - FC Penafiel vs SL Benfica»։ Liga Portugal։ Վերցված է 2018-02-11
- ↑ 14,0 14,1 «Prémios Oficiais Liga Portugal 2015 - Liga Portugal»։ 2015-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ «SL Benfica - Belenenses SAD, Sep 11, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «SL Benfica - FC Astana, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «SL Benfica - FC Paços de Ferreira, Sep 26, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Liga NOS - Jornada 6 - SL Benfica vs FC P.Ferreira»։ Liga Portugal։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Atlético Madrid - SL Benfica, Sep 30, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Atlético Madrid 1 - 2 Benfica Match report - 9/30/15 UEFA Champions League - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11(չաշխատող հղում)
- ↑ «Moreirense FC - SL Benfica, Jan 25, 2016 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-19
- ↑ «SL Benfica - CS Marítimo, Nov 19, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Besiktas JK - SL Benfica, Nov 23, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «CS Marítimo - SL Benfica, Dec 2, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Real SC - SL Benfica, Dec 14, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Vitória Guimarães SC - SL Benfica, Jan 10, 2017 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 28,0 28,1 «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (en-GB)։ 2015-05-17։ Վերցված է 2019-08-19
- ↑ 29,0 29,1 uefa.com (2016-05-15)։ «Benfica secure 35th Portuguese crown»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 30,0 30,1 «Benfica win fourth straight Portuguese title»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-05-13։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Paris Saint-Germain complete deal to sign Goncalo Guedes from Benfica | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-16-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Paris St-Germain sign Goncalo Guedes from Benfica»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «PSG complete signing of Benfica's Guedes»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-25։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Goncalo Guedes: PSG sign Benfica midfielder in £25.5m deal» (en-GB)։ 2017-01-25։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Man Utd lose out as PSG confirm £25.5m signing of 'next Cristiano Ronaldo' Goncalo Guedes»։ The Sun (en-GB)։ 2017-01-26։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Guedes completes PSG move»։ FOX Sports Asia (en-US)։ 2017-01-26։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Jan 29, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «PSG v Monaco Match Report, 29/01/2017, Ligue 1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «FC Chamois Niort - Paris Saint-Germain, Mar 1, 2017 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 41,0 41,1 41,2 «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «PSG beat Monaco in French curtain-raiser»։ BeSoccer (en-EN)։ 2017-07-29։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Gonçalo Guedes transferred to Valencia CF»։ EN (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 44,0 44,1 «Own goal earns PSG record 11th French Cup title»։ Eurosport։ 2017-05-28։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Official Statement | Gonçalo Guedes»։ Valencia CF (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Valencia sign PSG's Guedes on loan»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-11
- ↑ «One year late... Valencia finally sign Guedes»։ MARCA in English (անգլերեն)։ 2017-09-01։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Official | Valencia sign Gonçalo Guedes on loan | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Valencia CF - Atlético Madrid, Sep 9, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Valencia v Atlético Madrid Match Report, 09/09/2017, Primera División | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Real Betis Balompié - Valencia CF, Oct 15, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Real Betis 3-6 Valencia»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-15։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Valencia CF - Sevilla FC, Oct 21, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Valencia vs. Sevilla FC - Football Match Summary - October 21, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Deportivo de La Coruña - Valencia CF, Jan 13, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Transfer Market: Valencia finally sign Guedes for 40 million euros from Paris Saint Germain»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-08-27։ Վերցված է 2019-08-19
- ↑ «OFFICIAL: Guedes signs for Valencia»։ BeSoccer (en-EN)։ 2018-08-27։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Goncalo Guedes: Valencia sign Portugal international striker from PSG» (en-GB)։ 2018-08-30։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Valencia sign Goncalo Guedes from Paris Saint-Germain on deal until 2024»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Valencia confirm permanent deal for Guedes»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-08-30։ Վերցված է 2019-08-19
- ↑ «FK Krasnodar - Valencia CF, Mar 14, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Last minute Guedes strike sends Valencia through in Russia»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-03-14։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Villarreal CF - Valencia CF, Apr 11, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Guedes' scored twice as Valencia defeated Villarreal»։ Falken Sports (en-US)։ 2019-04-12։ Վերցված է 2019-08-19(չաշխատող հղում)
- ↑ «Valencia CF - Levante UD, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Real Betis Balompié - Valencia CF, Apr 21, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-18
- ↑ 70,0 70,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi’s best efforts»։ The Observer (en-GB)։ 2019-05-25։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (en-GB)։ 2019-05-25։ Վերցված է 2019-08-18
- ↑ «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-19
- ↑ Kabelu Beya (2016-10-10)։ «Who is 'new Cristiano Ronaldo' Goncalo Guedes being linked to Arsenal?»։ HITC (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Portugal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Portugal-Serbia»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ Malyon Ed (2015-11-06)։ «Ronaldo left out of Portugal squad, but two CHAMPIONSHIP players are in!»։ mirror։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal gives Ronaldo a rest, calls up newcomers for games»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Real Madrid Get Boost As Cristiano Ronaldo Left Out Of Portugal Squad»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Russia - Portugal, Nov 14, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Russia 1 Portugal 0: Shirokov proves captain fantastic in Krasnodar»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-11-14։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Goncalo Guedes: Five things about 'new Ronaldo'; PSG and United keen»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Guedes stars for Portugal in Ronaldo's absence»։ beIN SPORTS Australia (en-AU)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup»։ SBS News (en-GB)։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Portugal World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-05-18։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Portugal - Algeria, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal 3-0 Algeria: Cristiano Ronaldo and Guedes ease Portugal to win over Algeria»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-06-07։ Վերցված է 2019-08-19
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - GONCALO GUEDES - Goncalo Guedes - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal - Spain, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ FIFA.com։ «Ronaldo illuminates stellar draw with Spain»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-30։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Murray Scott (2018-06-30)։ «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-05-23։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-23։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-21
- ↑ 103,0 103,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands»։ The Guardian (en-GB)։ 2019-06-09։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21
- ↑ UEFA.com։ «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Gonçalo Guedes»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Gonçalo Guedes»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Double for Benfica after Portuguese Cup win»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ uefa.com (2015-06-17)։ «Benfica reforça hegemonia na Taça da Liga»։ UEFA.com (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-17-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Benfica clinch double with Portuguese League Cup win»։ BeSoccer (en-EN)։ 2016-05-21։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Benfica win the Super Cup»։ theportugalnews.com։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Gonçalo Guedes do Benfica eleito Melhor Jogador do mês de Outubro - Liga Portugal»։ 2015-10-06։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-06-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ SAPO։ «Gonçalo Guedes é o Melhor Jogador da Segunda Liga em Dezembro»։ SAPO Desporto (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գոնսալու Գեդեշ Վիքիպահեստում |
---|
- Գեդեշի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Գեդեշի պաշտոնական Տվիտերի էջը
- Գեդեշի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գեդեշը transfermarkt-ում
- Գեդեշը soccerbase.com-ում
- Գեդեշը WhoScored.com կայքում
- Գեդեշը Պարի Սեն-Ժերմենի պաշտոնական կայքում
- Գեդեշը Վալենսիայի պաշտոնական կայքում
- Գեդեշը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2017-08-24 at the Wayback Machine.
- Գեդեշը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Գեդեշը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Գեդեշը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ