Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական
Azərbaycan milli futbol komandası
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունMilli
Ստեղծման տարեթիվ1992
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Թիմի ավագՌաշադ Սադիհով
Ամենաշատ խաղերՌաշադ Սադիհով (95)
ՌմբարկուԳուրբան Գուրբանով (14)
Հիմնական մարզադաշտՏոֆիգ Բահրամով մարզադաշտ
ՖԻՖԱ կոդAZE
ՖԻՖԱ դասակարգում116
Ամենաբարձր դիրք73 (հուլիս, 2014)
Ամենացածր դիրք170 (հուլիս, 1994)
ԷԼՕ դասակարգում104
Ամենաբարձր դիրք73 (օգոստոսի 14, 2014)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Առաջին հանդիպում
1990 Վրաստան 6–3 Ադրբեջան Ադրբեջան
(Վրաստան; սեպտեմբերի 17, 1992)[1]
Ամենախոշոր հաղթանակ
{{{2}}} Ադրբեջան 4–0 Լիխտենշտայն{{{2}}}
(Բաքու, Ադրբեջան; հունիսի 5, 1999)
Ամենախոշոր պարտություն
{{{2}}} Ֆրանսիա 10–0 Ադրբեջան {{{2}}}
(Ֆրանսիա; սեպտեմբերի 6,1995)
Կայքկայք
Azerbaijan national football team Վիքիպահեստում

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական (ադրբ.՝ Azərbaycan milli futbol komandası), ներկայացնում է Ադրբեջանի ասոցիացիան ընկերական խաղերում և այլ պաշտոնական հանդիպումներում։ Վերահսկվում է Ադրբեջանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը իր կազմավորումից հետո, մասնակցել է Ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բոլոր որակավորման փուլերին, սակայն երբեք չեն կարողացել անցնել եզրափակիչ մրցույթներին։

Ֆուտբոլային խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 թ.-ի ընտրական փուլի շրջանում, Ադրբեջանի տնային մարզահագուստը ունի կարմիր գույն։ Տանից դուրս խաղալիս Ադրբեջանի մարզահագուստը ունի բացառապես կապույտ գույն՝ կապույտ վերնաշապիկ և կապույտ պորտեր։

Այդ գույները համարվում են Ադրբեջանի ավանդական գույները և համընկնում են Ադրբեջանի դրոշի գույների հետ։ Մինչև 90-ականների սկիզբը, Ադրբեջանի հավաքականի վերնաշապիկի գույնը սպիտակն էր իսկ վերջին տասնամյակում այն փոխակերպվեց կապույտ գույնի սպիտակ բծերով վերնաշապիկի։

Մարզահագուստը փոխվեց հատկապես Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 թվականի ժամանակ, երբ Ադրբեջանի համազգեստի վերնաշապիկը դարձավ կարմիր, իսկ գուլպաները կանաչ։ Առաջնության ավարտին Ադրբեջանը ետ գնաց իր ավանդական հանդերձանքին։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի մականունը կապված է Ադրբեջանի ավանդական խորհրդանիշների հետ[2]։ Ադրբեջանի հավաքականը հաճախ անվանվում է նաև Milli (The National Team)։

Մամուլը և հասարակայնության հետ կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի անցկացրած տնային հանդիպումները հեռարձակում է İTV հեռուստաալիքը[3] ։ 2014 թվականի ընտրական փուլի հանդիպումները հեռարձակել են AZTV և Idman Azerbaijan TV հեռուստաալիքները[4]։

Մյուս հանդիպումները հեռարձակում են հիմնականում AZTV, Idman Azerbaijan TV և Lider TV հեռուստաալիքները[5]։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի հավաքականի տնային հանդիպումները անցկացվում են Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Դա եղել է Ադրբեջանի առաջին տնային մարզադաշտը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Այսօր որակավորման որոշ հանդիպումներ անցկացվում են Լենքորանի քաղաքային մարզադաշտում, Բակսելլ արենայում և Դալգա արենայում։ Այդ մարզադաշտերը համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի չափանիշներին[6][7]։

Բաքվի Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտի տարողությունը կազմում է 64,000 տեղ[8][9]։ 2015 թվականին բացվել է Բաքվի օլիմպիական մարզադաշտը, որը խոշորագույն սպորտային համալիրն է Ադրբեջանական Հանրապետությունում։ Այն նաև Ադրբեջանի հավաքականի տնային մարզադաշտն է, որը պիտի հյուրընկալի 2020 թվականի Եվրոպայի առաջնության երեք հանդիպում և մեկ քառորդ եզրափակիչ:

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն Որակավորման փուլեր
Տարի Մրցաշրջան Տեղ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Կարգավիճակ
1930-ից 1990 Խորհրդային Միության մաս - - - - - - -
{{{2}}} 1994 Չի հայտագրվել - - - - - - -
{{{2}}} 1998 Չի որակվել 8 1 0 7 3 22 5/5
Հարավային Կորեա Ճապոնիա 2002 10 1 2 7 4 17 6/6
{{{2}}} 2006 10 0 3 7 1 21 6/6
{{{2}}} 2010 10 1 2 7 4 14 5/6
Բրազիլիա 2014 10 1 6 3 7 11 4/6
{{{2}}} 2018 Չի հայտագրվել - - - - - - -
Ընդհանուր - 48 4 13 31 19 85 -

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլ
Տարի Մրցաշրջան Տեղ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Կարգավիճակ
1960-ից 1992 Խորհրդային Միության մաս - - - - - - -
{{{2}}} 1996 Չի որակվել 10 0 1 9 2 29 6/6
{{{2}}}{{{2}}} 2000 10 1 1 8 6 26 5/6
{{{2}}} 2004 8 1 1 6 5 20 5/5
{{{2}}}{{{2}}} 2008 12 1 2 9 6 28 8/8
{{{2}}}{{{2}}} 2012 10 2 1 7 10 26 5/6
{{{2}}} 2016 Տեղի չի ունեցել
Ընդհանուր 0/14 50 5 6 39 29 129 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]