Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքական
մալթ.՝ Tim nazzjonali tal-futbol ta' Malta
Գլխավոր մարզիչՊիետրո Գեդին
Թիմի ավագMichael Mifsud?
Ամենաշատ խաղերԴևիդ Կարաբոտ (121)
Հիմնական մարզադաշտԱզգային մարզադաշտ
ՖԻՖԱ կոդMLT
Ամենաբարձր դիրք66 (1994-1995)
Ամենացածր դիրք176 (սեպտեմբեր 2016)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Մալթա Մալթա 2։3 Ավստրիա Ավստրիա
Ամենախոշոր հաղթանակ
Մալթա Մալթա 7։1 Լիխտենշտայն Լիխտենշտայն
Ամենախոշոր պարտություն
Իսպանիա Իսպանիա 12։1 Մալթա Մալթա
Commons-logo.svg Malta national football team Վիքիպահեստում

Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի հավաքական, որը ներկայացնում է Մալթան միջազգային ֆուտբոլային խաղերում։ Հսկվում և կառավարվում է Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1957 թվականի փետրվարի 24-ին՝ Ավստրիայի հավաքականի դեմ, որը ավարտվել է 3:2 հաշվով հօգուտ Ավստրիայի հավաքականի։ Հավաքականի իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2008 թվականի մարտի 26-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում, որում հաղթել է 7:1 հաշվով։ Ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է Իսպանիայի հավաքականից 12:1 հաշվով՝ 1983 թվականի դեկտեմբերի 21-ին։

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի հավաքականը իր պատմության ընթացքում 9 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությունների, որոնցում՝ 8 անգամ իր խմբում գրավել է վերջին տեղը, և միայն մեկ անգամ հինգերորդ տեղը։ Ընդամենը տարել է երկու հաղթանակ՝ 1994 թվականին Էստոնիայի դեմ խաղում, և 2013 թվականին Հայաստանի հավաքականի դեմ խաղում։

Հավաքական Մասնակցություն Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ +-
ՄալթաՄալթա 9 72 1 8 63 25 221 -196

Եվրոպայի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի հավաքականը 11 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությունների, և միշտ գրավել է վերջին տեղը իր խմբում։ Ընդհանուր առմամբ տարել է երեք հաղթանակ՝ 1976 թվականին Հունաստանի դեմ խաղում, 1984 թվականին Իսլանդիայի հավաքականի եդմ խաղում, և 2008 թվականին՝ Հունգարիայի դեմ խաղում։

Հավաքական Մասնակցություն Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ +-
ՄալթաՄալթա 11 82 3 11 68 42 251 -209

ՖԻՖԱ-ի վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ Տարի
Ամենավատ արդյունք 173 2011 հուլիս
Ամենալավ արդյունք 66 1994 սեպտեմբեր
Ընթացիկ արդյունք 157[1] 2015 հոկտեմբեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FIFA/Coca-Cola World Ranking»։ fifa.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-03-ին։ Վերցված է Հոկտեմբերի 1, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]