Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| Մականուն | եռագույն արջեր | ||
|---|---|---|---|
| Ստեղծման տարեթիվ | 1912 | ||
| Միություն | Ռուսաստանի ֆուտբոլային միություն | ||
| Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
| Գլխավոր մարզիչ | |||
| Թիմի ավագ | |||
| Ամենաշատ խաղեր | |||
| Ռմբարկու | |||
| Հիմնական մարզադաշտ | Լոկոմոտիվ (Մոսկվա) Արենա Խիմկի Պետրովսկի (Սանկտ-Պետերբուրգ) Ֆիշտ (Սոչի) | ||
| ՖԻՖԱ կոդ | RUS | ||
| ՖԻՖԱ դասակարգում | 23[1] | ||
|
| |||
| Առաջին հանդիպում | |||
(Մոսկվա, Ռուսաստան; Օգոստոսի 16, 1992) | |||
| Ամենախոշոր հաղթանակ | |||
(Սերավալե, Սան Մարինո; Հունիսի 7, 1995 ) | |||
| Ամենախոշոր պարտություն | |||
(Լիսաբոն, Պորտուգալիա; հոկտեմբերի 13, 2004) | |||
| Աշխարհի առաջնություն | |||
| Մասնակցություն | 6 (Առաջինը՝ 1994) | ||
| Ամենալավ արդյունք | խմբային փուլ (1994, 2002, 2014) | ||
| Եվրոպայի առաջնություն | |||
| Մասնակցություն | 6 անգամ (Առաջինը՝ 1996) | ||
| Ամենալավ արդյունք | |||
| Կայք | rufoot.ru | ||
Ռուսաստանի ազգային հավաքականը (ռուս․ Сборная России по футиболу) ստեղծվել է 1912 թվականին և ներկայացնում է Ռուսաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Անկախացումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1992 թվականի օգոստոսի 16- ին Մոսկվայում` մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ։
Հավաքականի համառոտ պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի ազգային թիմն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Առաջին անգամ հայտնվել է 1912 թ. Ստոկհոլմի ամառային V օլիմպիադայում, ուր անցկացրել է 2 հանդիպում` նախ 1/4 եզրափակչում մրցելով Ֆիննական մեծ իշխանության ընտրանու դեմ ( հանդիպումն ավարտվել է հօգուտ ֆինների 2-1 հաշվով), այնուհետ անցկացրեց «սփոփիչ» հանդիպում Գերմանական կայսրության հավաքականի դեմ և պարտվեց 16-0 հաշվով, որն էլ դարձավ ամենախոշորը ողջ պատմության ընթացքում։
1922 թվականի ԽՍՀՄ կազմավորմամբ հիմնվեց նորաստեղծ պետության հավաքականը։ Մինչ 1958 թ. ԽՍՀՄ ընտրանին անցկացնում էր բացառապես ընկերական հանդիպումներ և միայն 1958 թ. թիմը մեկնարկեց աշխարհի առաջնություններում։ Այնուհետ 1960 թ. նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը։ ԽՍՀՄ հավաքականը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն (1956 թ. և 1988 թ.)։
ԽՍՀՄ անկումից հետո սկսվեց Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների շարքը։ Հավաքականը բաց թողեց աշխարհի 1996, 2006 և 2010 թվականների առաջնությունները և Եվրոպայի 2000 թ. առաջնությունը։ Մնացած մրցաշարերում, որոնցում հավաքականը կարողացավ որակավորվել, չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։ Միայն Եվրո 2008-ում Ռուսաստանի հավաքականը կարողացավ հասնել հաջողության և, 1/4 եզրափակիչում հաղթելով Հոլանդիայի ընտրանուն, դուրս եկավ կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոնին՝ Իսպանիայի ընտրանուն։ Այնուհետ հավաքականը բաց թողեց աշխարհի 2010 թ. առաջնությունը և չկարողացավ հաղթահարել Եվրո 2012-ի խմբային փուլի արգելքը։ 12 տարվա ընդմիջումից հետո՝ 2014 թ., Ռուսաստանի հավաքականը վերադարձավ ԱԱ, ուր ևս մատնվեց անհաջողության և խմբում զբաղեցրեց III տեղը։