Ֆիշտ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Ֆիշտ
Sochi adler aerial view 2018 23.jpg
ՏեսակՕլիմպիական մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՍոչի
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնադրված2009[1]
Անվանված էՖիշտ լեռ
Բացվածփետրվարի 7, 2014
ՃարտարապետPopulous[2] և Q116985911?
ՃարտարագետBuro Happold[3]
ՍեփականատերԿրասնոդարի երկրամաս[4]
Տարողություն25 000[3]
Ծածկույթի տեսակըգազոն
Commons-logo.svg Fisht Olympic Stadium Վիքիպահեստում

Օլիմպիական Ֆիշտ մարզադաշտ (ռուս.՝ Фишт[5]), մարզադաշտ Սոչի քաղաքում: Կառուցվել է 2013 թվականին Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին: Տեղակայված է Ադլեր առողջարանային շրջանում, Սոչիի օլիմպիական պարկում:

2014 թվականի փետրվարի 7-ին «Ֆիշտ» մարզադաշտում տեղի է ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, նույն թվականի փետրվարի 23-ին՝ փակման արարողությունը:

XXII ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը «Ֆիշտ» մարզադաշտում

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտն իր անվանումը ստացել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի արևմտյան մասում գտնվող համանուն լեռան անունից (ադիգերեն լեզվով «ֆիշտ» նշանակում է «սպիտակ գլուխ»):

Սկզբում նախատեսվում էր, որ մարզադաշտի տեսքը նման կլինի Ֆաբերժեի ձվերին[6]: Արդյունքում հավանության է արժանացել մի ծրագիր, որը միաժամանակ օգտագործում է խեցիների և ձյունե կատարների պատկերներ[7]: Մարզադաշտն ունի չորս տրիբունա՝ երկու կողմային՝ ծածկված կիսաթափանցիկ պոլիկարբոնատով և երկու ճակատային:

Մարզադաշտի դիրքը և կողմային տրիբունայի բարձրությունը պետք է հանդիսատեսի համար ապահովեին դեպի Մեծ Կովկաս լեռների գեղեցիկ տեսարան, սակայն ծրագիրը փոխվել է և կառուցվել է ժամանակավոր տանիք: Մարզադաշտը նախատեսված է օլիմպիական խաղերի 40000 հանդիսատեսների համար, միջազգային ֆուտբոլային հանդիպումների 45000 հանդիսատեսի և 25000 հանդիսատես ավելի փոքր կարևորության շոուների համար: «Օլիմպիական մարզադաշտը» ընդգրկվել է 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության մարզադաշտերի ցանկում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի տեսքը D տրիբունայից
Մարզադաշտի տեսքը D տրիբունայից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]