Ադլեր (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադլեր
Адлер
Adler downstairs.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1869 թ.
Առաջին հիշատակում1641
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ30 մետր, 7 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքսներ354340[1]
##Ադլեր (Սոչի) (Ռուսաստան)
Red pog.png
##Ադլեր (Սոչի) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Ադլեր (ռուսերեն՝ Адлер), քաղաքային շրջան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում, հանդիսանում է Ադլերի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սոչի քաղաքի կենտրոնից 23 կմ հարավ-արևելք, Մզիմթա գետի աջ և ձախ ափերին։ Սև ծովի ափի երկայնքով` շուրջ 17 կմ ձգվում է Կուդեպստա գետի ձախ ափից մինչև Աբխազիայի սահմանի մոտ գտնվող Փսոու գետի աջ ափը։ Երկաթուղային կայարան է, նավահանգիստ և բուժավայր։ Ադլերում է գտնվում Սոչիի օդանավակայանը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզիմթա գետի գետաբերանում, առաջին ռուսական ամրությունը հիմնվել է 1837 թվականի հունիսի 18-ին և գոյատևել մինչև 1854 թվականը[2]: Ամրության հարևանությամբ գտնվում էր աբխազական Լիեշ բնակավայրը, որը միջնադարում հայտնի էր, որպես Ջենովայի հանրապետության գաղութային առևտրավան` Layso անունով: Մինչ Ռուսական կայսրությանը միավորվելը, այս հողերը գտնվում էին աբախազական սաձերի Արեդբա իշխանական տոհմի կառավարման ներքո: Այդ իշխանները գետաբերանում ունեին նավակայան, որի միջոցով առևտուր էին անում Թուրքիայի հետ: Թուրքերեն լեզվով այդ տեղանքը կոչվում էր Artlar (Արտի, Արիդլեր կամ Արեդ-կիտ): Այդ անվանումն էլ ռուսերենում դարձել է Ադլեր և վերջնականապես ամրապնդվել բնակավայրի վրա[3]:

1910 թվականին, Ադլերում, ռուս ռազմական գործիչ Դանիիլ Դրաչևսկու կողմից հիմնադրվել է «Հարավային մշակաբույսեր» զբոսայգին, իսկ 1927 թվականին կազմավորվել է Ադլեր ամառանոցային ավանը, որը յոթ տարի անց վերակազմավորվել է բանվորական ավանի: 1934 թվականին, Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ, Սոչի քաղաքին ինքնուրույն վարչա-տնտեսական միավորման արժանացնելու հետ կապված, Սոչիի շրջանի շրջկենտրոնը տեղափոխվել է գյուղ Ադլեր` պահպանելով նախկին անվանումը[4]: 1961 թվականին, Լազարևսկոյե ավանի հետ միասին, Ադլերը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ:

Ադլերի հիմնադրման թվական է համարվում 1869 թվականը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադլերն ունի բազմաթիվ հանգստյան տներ, բուժավայրեր, առողջարաններ և հյուրանոցներ: Այն զբոսաշրջության զարգացած կենտրոն է: Տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել օվկիանոսարիումը, դելֆինարիումը, Ադլերի շրջանի պատմության թանգարանը, «Հարավային մշակաբույսեր» զբոսայգին, Սոչի Պուրակը և Օլիմպիական պուրակը, որտեղ 2014 թվականին անց են կացվել ձմեռային օլիմպիական խաղերը:

Ադլերում է գտնվում Սոչիի հինգ հայկական եկեղեցիներից մեկը` Սուրբ Սարգիս եկեղեցին (1993 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru (ռուս.)
  2. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 239. — 395 с.
  3. По другой, народно-этимологической версии название поселению дано в честь брига «Адлер».
  4. О РЕОРГАНИЗАЦИИ СОЧИНСКОГО РАЙОНА, АЗОВО-ЧЕРНОМОРСКОГО КРАЯ, В СВЯЗИ С ВЫДЕЛЕНИЕМ ГОР. СОЧИ В САМОСТОЯТЕЛЬНУЮ АДМИНИСТРАТИВНО-ХОЗЯЙСТВЕННУЮ ЕДИНИЦУ, ПОДЧИНЕННУЮ НЕПОСРЕДСТВЕННО АЗОВО-ЧЕРНОМОРСКОМУ КРАЙИСПОЛКОМУ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зверев К. В. Адлер. — Краснодар, 1973
  • Ерланов А. Курорт Адлер. — Краснодар, 1981