Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոո
Լոո (ռուս. ՝ Лоо ), նախկինում ավան, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում , Լոո գետի և Սև ծովի ափին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 42 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։ Երկաթուղային կայարան է, ծովափնյա առողջարան և զբոսաշրջության կենտրոն։
Մինչև 1864 թվականը, Լոո գետի հովտում ապրում էին ուբիխներ , ովքեր մշակույթով և կենցաղով մոտ էին ադըղեներին , աբազներին և աբխազներին ։ Կովկասյան պատերազմի ավարտից հետո, 1864 թվականին, մուհաջիրության արդյունքում, տեղաբնիկները աքսորվեցին Օսմանյան կայսրություն , քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը ։
1872 թվականից սկսած, Լոո գետի հովտում բնակություն հաստատեցին ռուսներ , ինչպես նաև Օսմանյան կայսրությունից գաղթած հայեր և հույներ ։ Կոնկրետ Լոո ավանի տարածքը այդ տարիներին, պատկանում էր իշխան Միխայիլ Նիկոլաևիչին ։
1961 թվականին Լոո ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Ներկայումս այնտեղ բնակվում են հայեր, ռուսներ, հույներ, էստոնացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից` մինչ 1914 թվականը։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի , թեյի , եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ ։ Միկրոշրջանն ունի միջնակարգ դպրոց , գրադարան , հիվանդանոց , բուժարան, մանկական ճամբար, հանգստյան տներ , հյուրանոցներ , առողջարաններ և ժամանցի ու զվարճանքի այլ վայրեր։ Տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է։
Ավանի մոտակայքում պահպանվել են միջնադարյան բյուզանդական տաճարի ավերակներ (8 -9-րդ դարեր )։
Овчинникова, Б. Б. Об архитектурно-строительных особенностях храма в поселке Лоо (г. Сочи) // Античная древность и средние века, 40, 2011, 375—389.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Լազարևսկի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Ադլերի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Խոստայի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Կենտրոնական շրջանի հայաբնակ միկրոշրջաններ