Նիժնեարմյանսկայա Խոբզա
| Միկրոշրջան | |||
|---|---|---|---|
| Նիժնեարմյանսկայա Խոբզա | |||
| Нижняя Хобза | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Հիմնադրված է | 1866 թ. | ||
| ԲԾՄ | 28 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Հեռախոսային կոդ | +7 862 | ||
| Փոստային ինդեքս | 354 209 | ||
|
| |||
Նիժնեարմյանսկայա Խոբզա (ռուսերեն՝ Нижнеармянская Хобза կամ Нижняя Хобза), բուժարանային միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 42 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք, Խոբզա գետի ափին, ծովի մակարդակից 28 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին գյուղն ուներ 254 բնակիչ (41 ընտանիք), գրեթե բոլորը հայեր։ Ներկայումս բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։
Առկա են տարրական դպրոց և ակումբ, հյուրանոցներ, հանգստյան տներ և առողջարաններ։ Ունի զարգացած զբոսաշրջություն։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն իր անունն ստացել է Խոբզա գետից[1]։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1890 թվականին։
1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 289)։ |

