Jump to content

Կատկովա Շչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կատկովա Շչել
ռուս.՝ Каткова Щель
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1872 թ.
ԲԾՄ170 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն171 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354 212
ՍՎՏԲՀԴ03 426 932 005
Կատկովա Շչել (Ռուսաստան)##
Կատկովա Շչել (Ռուսաստան)
Կատկովա Շչել (Կրասնոդարի երկրամաս)##
Կատկովա Շչել (Կրասնոդարի երկրամաս)

Կատկովա Շչել (ռուսերեն՝ Каткова Щель), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 12 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից` 55 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Չուխուտկ գետի ափին, ծովի մակարդակից 170 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի տվյալներով գյուղն ուներ 129 բնակիչ, իսկ 2010 թվականին, այնտեղ ապրում էր արդեն 171 մարդ։ Նույն` 2010 թվականի տվյալներով գյուղն ուներ հետևյալ ազգային կազմը[2].

Ազգությունը % Թվաքանակը
Հայեր 61,3 % 105
Ռուսներ 24,6 % 42
Թաթարներ 4,7 % 8
Հույներ 4,1 % 7
Ադըղեներ 1,8 % 3
Այլ 3,5 % 6
Ընդամենը 100 % 171

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց և ակումբ։ Զբոսաշրջության վայր է։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին Չուխուտկ գետի մոտ գտնվող հողատարածքը ձեռք էր բերել հրապարակախոս, խմբագիր և գրաքննադատ Միխայիլ Կատկովը[3]։ 1904 թվականին, նրա հողատարածքում ապրում էր 56 մարդ։ 1920 թվականի հաշվառումների համաձայն, այնտեղ արդեն գոյություն ուներ գյուղ` Կատկովսկի անունով, որը հետագայում դարձավ Կատկովո։

Գյուղի հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1919 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «История села Каткова Щель».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 289