Ռազդոլնոյե (Խոստայի շրջան)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ռազդոլնոյե | |||
ռուս.՝ Раздольное | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
ԲԾՄ | 100 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 2243 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 354055 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 945 006 | ||
|
Ռազդոլնոյե (ռուսերեն՝ Раздольное), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Բզուգու գետի հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 12 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 4 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1988 բնակիչ, իսկ 2010 թվականին, այնտեղ արդեն ապրում էր 2243 մարդ, հիմնականում հայեր։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին։ Սկզբնական շրջանում այնտեղ բնակություն էին հաստատել լեհեր և բելառուսներ։ 1872 թվականին գյուղում ապրում էր 133 մարդ։ Հայերը եկել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից` 1894 թվականին։
1920 թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 2-ը, Նիկոլայ Վորոնովիչի գլխավորությամբ գյուղն զբաղեցրել էին Կանաչ բանակայինները[3], ովքեր մարտնչում էին Սպիտակների և Կարմիրների դեմ։ Այդ մարտերին մասնակցում էին նաև գյուղի բնակիչները[4]։ Սակայն Կանաչներին, Բզուգու գետի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ, պարտության են մատնել Անտոն Դենիկինի զորախմբերը։
1966 թվականին, Վերխնեռազդոլնոյե, Նիժնեռազդոլնոյե և Սրեդնեռազդոլնոյե գյուղերը միավորվել են և գյուղին տրվել է Ռազդոլնոյե անվանումը։
Խորհրդային տարիներին գյուղն ուներ ութամյա դպրոց և ակումբ։ Ներկայումս գործում են Ծաղկաբուծության ինստիտուտը և 1980 թվականին կառուցված սեյլինգի (առագաստային սպորտ) ուսումնա-մարզական կենտրոնը (ներկայումս` Яхтклуб Сочи):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
- ↑ Особое задание Шевцов Иван Борисович
- ↑ Архив русской революции том 7 Воронович Николай Владимирович Меж двух огней стр. 121-122.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |