Դուբրավնի (Ադլերի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Դուբրավնի
ռուս.՝ Дубравный
Կոորդինատներ: 43°30′51″ հս․ լ. 39°54′20″ ավ. ե. / 43.51417° հս․. լ. 39.90556° ավ. ե. / 43.51417; 39.90556
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ210 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[1]
Բնակչություն335 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային ինդեքսներ354387[3]
ՍՎՏԲՀԴ03 426 904 004
##Դուբրավնի (Ադլերի շրջան) (Ռուսաստան)
Red pog.png
##Դուբրավնի (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Դուբրավնի ( ռուս.` Дубравный), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Կուդեպստա գետի աջ ափին: Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 16 կմ արևելք, ծովի մակարդակից 210 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 335 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ:

Գյուղն ունի տարրական դպրոց, ակումբ և բուժկայան: Խորհրդային տարիներին այն անտառտնտեսություն էր, որտեղ աճեցնում էին հիմնականում խցանածառ և նվենի (էվկալիպտ):

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին: Գյուղից հարավ կա ոչ մեծ, փայտաշեն եկեղեցի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png