Խլեբորոբ (Սոչիի քաղաքային օկրուգ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խլեբորոբ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Խլեբորոբ | |||
| ռուս.՝ Хлебороб | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| ԲԾՄ | 205 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
| Բնակչություն | 584 մարդ (2010[3]) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | (+7)8622 | ||
| Փոստային դասիչ | 354395 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03 426 904 006 | ||
|
| |||
Խլեբորոբ (ռուս.՝ Хлебороб), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 18 կմ արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 25 կմ հյուսիս, ծովի մակարդակից 205 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 584 բնակիչ, ովքեր զբաղվում են թեյի, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, ինչպես նաև բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց և ակումբ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են Տրապիզոնից և Սամսունից եկած հայերը` 1910 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 54)։ |
| ||||||||||||||||||

