Աբազինկա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբազինկա
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Աբազինկա | |||
| ռուս.՝ Абазинка | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| ԲԾՄ | 274 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն[1] | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
|
| |||
Աբազինկա (ռուս.՝ Абазинка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Մացեստա գետի ձախ ափին։ Գտնվում է Խոստա շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 16 կմ արևելք, ծովի մակարդակից 274 մ բարձրության վրա։
Հայերն Աբազինկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայերը եկել են 1947 թվականին՝ Ադլերի շրջանի գյուղերից և Աբխազիայից։
Տնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ |

