Վիսոկոյե (Ադլերի շրջան)
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վիսոկոյե | |||
| ռուս.՝ Высокое | |||
| 43°28′02″N 39°58′09″E / 43.46722°N 39.96917°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] և Կրասնոդարի երկրամաս | ||
| Հիմնադրված է | 1871 թ. | ||
| ԲԾՄ | 200 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 3910 մարդ (2010[2]) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
| Փոստային դասիչ | 354393 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03 426 907 002 | ||
|
| |||
Վիսոկոյե (ռուսերեն՝ Высокое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Մզիմթա գետի ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 10 կմ արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 22 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 3051 բնակիչ, որից՝ 68,9% - հայեր, 23,6% - ռուսներ, 3,2% - հույներ, 2,1% - ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։
2010 թվականին գյուղն ուներ արդեն 3910 բնակիչ, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ակումբ և բուժկայան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1871 թվականին։ Հայերը եկել են Աբխազիայից և շրջակա գյուղերից՝ 1927 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |

