Բարանովկա (Խոստայի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարանովկա
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Բարանովկա | |||
| ռուս.՝ Барановка | |||
| 43°38′35″N 39°44′50″E / 43.64306°N 39.74722°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| Հիմնադրված է | 1882 թ. | ||
| ԲԾՄ | 217 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
| Բնակչություն | 2270 մարդ (2010[3]) | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Փոստային դասիչ | 354055 | ||
| ՍՎՏԲՀԴ | 3426942005 | ||
|
| |||
Բարանովկա (ռուս.՝ Барановка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Սոչի գետի աջ ափին, Պլաստունյան դարպասներ կիրճի նախամուտքի մոտ։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 23 կմ արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 6 կմ հյուսիս, ծովի մակարդակից 217 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2010 թվականի տվյալների, Բարանովկայում ապրում էր 2270 մարդ[3], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են բանջարեղենի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց և ակումբ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարանովկան հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1882 թվականին։
19-րդ դարի վերջերին, Բարանովկայի հողատարածքները պատկանում էին Բարանովսկիների ազնվական ընտանիքին։ Սեփականատերերն այդ հողերը վարձակալությամբ սկսել են տրամադրել Օսմանյան կայսրությունից գաղթած հայերին, իսկ գյուղը կոչվել է Բարանովկա` հողատարածքի սեփականատերերի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 309)։ |
| ||||||||||||||||||

