Սերգեյ-Պոլե
Գյուղ | |||
---|---|---|---|
Սերգեյ-Պոլե | |||
ռուս.՝ Сергей-Поле | |||
Կոորդինատներ: 43°39′51″ հս․ լ. 39°41′47″ ավ. ե. / 43.66417° հս․. լ. 39.69639° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Հիմնադրված է | 1913 թ. | ||
ԲԾՄ | 284 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1923 մարդ (2010[1]) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8622 | ||
Փոստային ինդեքսներ | 354236[2] | ||
ՍՎՏԲՀԴ | 3426925009 | ||
|
Սերգեյ-Պոլե (ռուս.՝ Сергей-Поле), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում: Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 70 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 284 մ բարձրության վրա:
Բովանդակություն
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1923 բնակիչ, որից 928 տղամարդ և 995 կին[1]: Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ:
Գյուղն ունի գրադարան, ակումբ և բուժկայան, իսկ խորհրդային տարիներին նաև հայկական միջնակարգ դպրոց:
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն իր անվանումն ստացել է Ղրիմի պատերազմի մասնակից, ազգությամբ ֆրանսիացի, ռուսական բանակի ծովային սպա, կապիտան-լեյտենանտ Սերգեյ Պոլի անունից, ում պատկանում էր ներկայիս գյուղի տարածքը: Գյուղը հիմնադրել են 1897 թվականին Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից գաղթած համշենահայերը` 1913 թվականին: Հողամասը 304 տասանորդ հարկավճարով գնել են Սերգեյ Պոլի այրուց` Ելենա Պոլից:
1972 թվականին գյուղում կանգնեցվել է հուշարձան` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների: 2013 թվականին այնտեղ հուշաքար է դրվել` գյուղի 100-ամյա հոբելյանի առիթով:
Գյուղի մոտակայքում բացվել է հանքային ջրերի աղբյուր, որը շշալցվում էր և վաճառվում «Сочинская» անվանումով, սակայն ներկայումս դրա արտադրությունը դադարեցվել է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Պետական վիճակագրական ֆեդերալ ծառայության պաշտոնական կայք, www.gks.ru (ռուս.)
- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|