Գոռնոյե Լոո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գոռնոյե Լոո
ռուս.՝ Горное Лоо
Կոորդինատներ: 43°43′03″ հս․ լ. 39°36′22″ ավ. ե. / 43.71750° հս․. լ. 39.60611° ավ. ե. / 43.71750; 39.60611
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
Հիմնադրված է1885 թ.
ԲԾՄ25 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3322 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային ինդեքսներ354208[1]
ՍՎՏԲՀԴ03 426 922 006
##Գոռնոյե Լոո (Ռուսաստան)
Red pog.png
##Գոռնոյե Լոո (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Գոռնոյե Լոո ( ռուս.` Горное Лоо), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 60 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից` 17 կմ հյուսիս-արևմուտք: Գտնվում է Սև ծովից 2 կմ հեռավորության և ծովի մակարդակից 25 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին գյուղն ուներ 3116 բնակիչ, որից 63,1% - հայեր, 31% - ռուսներ, 2,9% - ուկրաինացիներ, ինչպես նաև թաթարներ, գերմանացիներ, վրացիներ, բելառուսներ, ադըղեներ, հույներ և աբխազներ[2]: 2010 թվականին գյուղում ապրում էր 3322 մարդ, կրկին մեծամասնությունը` հայեր:

Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Չարշամբայից և Տրապիզոնից գաղթած հայերը` 1885 թվականին: Գյուղի № 87 դպրոցը հիմնադրվել է 1904 թվականին:

1995 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղի 57 զոհված բնակիչների հիշատակը հավերժացնելու համար, կառուցվել է հուշարձան, որտեղ փորագրված են նրանց անունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png