Ախշտիր
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ախշտիր | |||
| ռուս.՝ Ахштырь | |||
| 43°30′38.000″N 40°0′6.000″E / 43.51055556°N 40.00166667°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| Հիմնադրված է | 1869 թ. | ||
| ԲԾՄ | 140 մետր | ||
| Բնակչություն | ▲168 մարդ (2010)[2] | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | 8622 | ||
| Փոստային դասիչ | 354591 | ||
| ՍՎՏԲՀԴ | 3426910003 | ||
|
| |||
Ախշտիր (ռուս.՝ Ахштырь), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 24 կմ արևելք, ծովի մակարդակից 140 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին գյուղն ուներ 325 բնակիչ, հիմնականում հայեր և ռուսներ։ 2002 թվականին այնտեղ ապրում էր 161 մարդ, 2008 թվականին՝ 155 մարդ (60 տուն)։ Ըստ 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 168 բնակիչ[3]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին բնակիչներն զբաղվում էին թեյի, ծխախոտի և կանեփի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Այն կաթնաբանջարաբուծական տնտեսություն էր։ Գյուղում կար ակումբ, բուժկայան, թռչնաբուծական ֆաբրիկա, փայտամշակման գործարան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 20 ռուս ընտանիքների կողմից` 1869 թվականին։ Պահպանվել են ուղղափառ եկեղեցու ավերակները։ Հայերը եկել են Ջանիկից (Համշեն) և Սամսունի շրջակայքի գյուղերից` 1890-ական թվականներին։
Գյուղի տեսարժան վայրերից է Ախշտիրի քարանձավը, որը բացվել է 1903 թվականին, ֆրանսիացի աշխարհագրագետ և քարտեզագիր Էդուարդ Ալֆրեդ Մարտելի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ |
| ||||||||||||||||||

