Էդուարդ Ալֆրեդ Մարտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Ալֆրեդ Մարտել
ֆր.՝ Édouard-Alfred Martel
Ծնվել էհուլիսի 1, 1859(1859-07-01)[1][2][3][…]
Պոնտուազ, Սենա և Ուազա[4]
Մահացել էհունիսի 3, 1938(1938-06-03)[5][3][6][…] (78 տարեկան)
Montbrison, Լուար կամ Saint-Thomas-la-Garde
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Փարիզի 9-րդ շրջան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքարանձավագետ, փաստաբան և երկրաբան
Գործունեության ոլորտspeleology?[7]
Պաշտոն(ներ)գլխավոր խմբագիր, նախագահ, փոխնախագահ և փոխնախագահ
ԱնդամակցությունՖրանսիայի աշխարհագրական ընկերություն[8], Q3488667?[8], Conseil supérieur d'hygiène publique de France? և Société pour la protection des paysages et de l'esthétique de la France?
Ալմա մատերԿոնդորսե լիցեյ
Գիտական աստիճանlicence?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7]
Պարգևներ
 Édouard-Alfred Martel Վիքիպահեստում

Էդուարդ Ալֆրեդ Մարտել Édouard-Alfred Martel, հուլիսի 1, 1859(1859-07-01)[1][2][3][…], Պոնտուազ, Սենա և Ուազա[4] - հունիսի 3, 1938(1938-06-03)[5][3][6][…], Montbrison, Լուար և Saint-Thomas-la-Garde), ֆրանսիացի գիտնական, աշխարհագետ, քարտեզագիր, քարանձավագիտության հիմնադիրը։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտելը ծնվել է իրավաբանների ընտանիքում։ Սովորել է Փարիզի Կոնդորսե վարժարանում։ Մանկուց հետաքրքրվում էր աշխարհագրությամբ և բնական գիտություններով։ 1877 թվականին հաղթում է Concours général ազգային մրցաշարում։ Մեծ հափշտակությամբ էր ընթերցում Ժյուլ Վեռնի գրքերը։

Առաջին անգամ քարանձավում (Grottes de Gargas) լինում է 1866 թվականին, երբ ծնողների հետ հանգստանում էր Պիրենեյներում։ Հետագա ճանապարհորդությունների ժամանակ այցելում է Գերմանիա, Ավստրիա, Իտալիա։ 1886 թվականին՝ բանակում ծառայությունն ավարտելուց և փաստաբանի դիպլոմ ստանալուց հետո, սկսում է աշխատել Սենի դեպարտամենտի Կոմերցիոն դատարանում։ Իր ամբողջ ազատ ժամանակը Մարտելն անց է կացնում Ֆրանսիայով ճանապարհորդելով։

Bramabiau անդունդի համայնապատկերը։ Այստեղից է ծագել քարանձավագիտությունը

1884 թվականին Մարտելը հայտնաբերում է հսկայական Bramabiau անդունդը, որի հատակին՝ ժայռի միջից, գետ էր հոսում, իսկ 1888 թվականին նա մի քանի ուղեկիցների հետ իրականացնում է 440 մ երկարությամբ և 90 մ խորությամբ անդունդի միջով անցումը՝ ջրի կլանման և Bramabiau անդունդի հատակում հայտնվելու տեղում։ Այդ պատմական անցումը կարելի է համարել քարանձավագիտության ծնունդը[9][10]։

1889 թվականին Մարտելը հրապարակում է իր դիտարկումների հավաքածուն (Les Cévennes), որտեղ նկարագրում է Սևեննա լեռնաշղթայի գեղեցիկ բնությունը։ Նաև հետազոտում է Gouffre de Padirac քարանձավը, որն իրենից ներկայացնում է խոշոր անդունդ՝ 100 մ խորությամբ, Ռոկամադուրի հարևանությամբ։ Անդունդի հատակում Մարտելն ու իր զարմիկը հայտնաբերում են ստորգետնյա գետ, որը հատում են նավակներով և հետազոտում ևս 2 կմ երկարությամբ ձգվող նոր սրահներ։

1890 թվականի հուլիսին Մարտելն ամուսնանում է Ալին դե Լոնեի հետ՝ երկրաբանության պրոֆեսոր Լուի դե Լոնեի քրոջ, որը հետո դառնում է գիտությունների Ակադեմիայի անդամ։ Լուի դե Լոնեի հետ ծանոթությունը օգնում է Մարտելին հրապարակելու իր աշխատությունները La Nature ամսագրում, ի միջիայլոց, նրանք երկուսն էլ հետագայում հաջորդաբար աշխատելու են որպես այդ ամսագրի գլխավոր խմբագիր։

1984 թվականին լույս է տեսնում Les Abîmes (Անդունդ) գիրքը, որտեղ Մարտելը նկարագրում է ստորգետնյա աշխարհի բոլոր հրաշալիքները, այն աշխարհի, որը նա հայտնաբերել էր 6 արշավախմբերի ընթացքում՝ 1888–1893 թվականներին։ Գրքում նա ուղղակի նկարագրում է իր ձեռքբերումները, սակայն դնում է նաև նոր գիտության հիմնաքարը՝ քարանձավների բազմակողմանի հետազոտությունների, որն իր մեջ ներառում է ջրաբանությունը, երկրաբանությունը, միներալոգիան, օդերևույթաբանությունը, տեղագրությունը։ Նոր ոլորտի համար Մարտելը օգտագործում է քարանձավագիտություն անվանումը, որը առաջարկվել էր Է․ Ռիվյերի[10] կողմից՝ 1890 թվականին, սակայն համընդհանուր ճանաչման էր հասել ֆրանսիական գիտական հետազոտությունների աջակցության XII Կոնգրեսում Մարտելի ելույթից հետո։

Դրակ քարանձավի ներքին հարդարանքը՝Մարտելի կողմից հետազոտված ։
Քարանձավ-աղբյուր Kakouetta կանյոնում

1895 թվականին արշավախմբեր են կազմակերպվում դեպի Իռլանդիա և Անգլիա։ Մարտելն առաջինն է իջնում Gaping Gil քարանձավի ջրասույզ եղած 105–մետրանոց մեռյալ ջրհորը Յորքշիրում։ Նույն տարում Մարտելը հիմնում է Société de Spéléologie միջազգային կազմակերպությունը, միևնույն ժամանակ սկսում է առաջին քարանձավագիտության ամսագրի լույս ընծայումը։

1896 թվականին ավստրիական էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի հրավերով, որը թագավոր Ֆրանց–Իոսիֆի զարմիկն էր, Մարտելն այցելում է Բալեարյան կղզիներ։ Մայորկա կղզում նրան հաջողվում է բացահայտել աշխարհի խոշորագույն ստորգետնյա լիճը, որը հետագայում կոչվում է Մարտելի լիճ, Դրակ քարանձավում[11]։ Լիճն ունի 1150 մ երկարություն և 30 մ լայնություն։

Մարտելն ակտիվորեն ուսումնասիրում է քարանձավները՝ կենտրոնանալով հիմնականում կարստային զանգվծների վրա( Causses)։ Նրա ուսումնասիրությունների մյուս շրջաններն են՝ Սավոյան, Յուրան, Պրովանսը, Պիրենեյները։ Բացի դրանից, նա ճանապարհորդում է Եվրոպայով, մասնավորապես, հետազոտում է ստորգետնյա խոշորագույն գետերի՝ 90 կմ երկարությամբ ձգվող Տրեբիշնիցիի քարանձավները՝ Խորվաթիայում,Չերնոգորիայում, Բոսնիա և Հերցոգովինայում։

1899 թվականին Մարտելը վերջնականապես թողնում է իր մասնագիտական գործունեությունը՝ իրավաբանությունը, և իրեն ամբողջովին նվիրում է հետազոտություններին։ 1905 թվականին նա ուսումնասիրում է Grand Canyon du Verdon կարստային կանյոնը Ալպերում՝ Վերդոն գետի վրա, իսկ 1906 թվականին ուսումնասիրում է Gorges de Kakouetta կանյոնը՝ Պիրենեյներում։

1905 թվականից մինչև 1909 թվականը Մարտելն աշխատում է հիմնականում La Nature ամսագրի գլխավոր խմբագիր։ Հետո ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհագրական ընկերությունում՝ դառնալով նրա նախագահը։

1912 թվականին եռօրյա այցով լինում է Կենտուկի նահանգի Մամոնտի քարանձավում։ Նա գուշակում է ստորգետնյա գետի առկայությունը, որը կապում էր Մամոնտի քարանձավը Ֆլինտ–Ռիջ քարանձավին։ Այդ գետն իրականում բացահայտվել է մի քանի տասնամյակ անց և երկու հսկայական քարանձավներ միավորվել են՝ դառնալով աշխարհի ամենաերկար քարանձավը։

Սարքավորումները քարանձավներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտելն առաջիններից մեկն էր, ով սկսեց հետազոտությունների համար օգտագործել հատուկ սարքավորումներ։ Դրանք պարաններ էին, աստիճաններ, ձողեր, ռետինե նավակներ, կատուներ, սառցահատիչներ, հանքափորների լապտերներ, կողմնացույց, բարոմետր, լուսանկարչական սարքեր և նույնիսկ հեռախոսներ։ Նա հրապարակում էր մեթոդական ձեռնարկներ, հատուկ առաջարկություններ քարանձավների տեղանկարահանման համար (1892), ջրի և օդի ջերմաչափման (1894), լուսանկարահանման (1905), օդերևութաբանական չափումների (1908), ֆլյուորեսցեինով ջրի հոսքի գունավորման փորձով (1913, 1922)։

Ստորգետնյա ջրերի պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտելն իր աշխատանքներում ցույց է տալիս, որ անասունների դիակները կարստային հանգույցներում թաղելը կարող է ջրի մեջ վտանգավոր բակտերիաների առաջացման պատճառ հանդիսանալ՝ մի քանի կիլոմետր շառավղով տեղաբաշխված աղբյուրների ջրերն աղտոտելով։ 1902 թվականին դրա հիման վրա օրենք է ընդունվում, որով արգելվում էր անասուններին թաղել քարանձավներում։

Մարտելը Կովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ռուսական կառավարության հրավերով Մարտելն այցելում է Սև ծովի ափամերձ գոտի՝ Ղրիմ և Կովկաս։ Սոչիում Մարտելը զբաղվում է քաղաքի ջրամատակարարման խնդիրներով։ Սեպտեմբերի 28 (15)–ին բացահայտում է Ախշտիրյան քարանձավը։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտելի անունով են կոչվել աշխարհի բազմաթիվ քարանձավներ, օրինակ՝ Gouffre Martel–ը՝ Ֆրանսիայում, Ղրիմում՝ Մարտելի քարանձավը, Կովկասում նույնպես կա Մարտելի քարանձավ, ինչպես նաև հսկայական թվով սրահներ քարանձավներում, որոնցից է նաև Մարտելի Պատկերասրահը՝ Մամոնտի քարանձավում, ԱՄՆ–ում։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտելը բազմաթիվ գրքերի հեղինակ է, իսկ նրա հրատարակությունների թիվն անցնում է 1000–ը։ Հիմնական աշխատություններն են՝

Գրքեր[12][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les Cévennes, Paris: Delagrave, 1890, 400 с. (12 հրատարակություններ)
  • Les Abîmes, Paris: Delagrave, 1894, ISBN 2-7348-0533-2, 580 с. (10 հրատարակություններ)
  • Le massif de la Bernina (in collaboration with Lorria, A.), Zürich: Orell, 1895, 200 с.
  • Irlande et cavernes anglaises, Paris: Delagrave, 1897, 400 с.
  • Le Trayas et L'Estérel, Paris: Delagrave, 1899, 80 с.
  • La Spéléologie, Paris: Carre et Naud, 1900, 125 с.
  • Le gouffre et la rivière souterraine de Padirac, Paris: Delagrave, 1901, 180 с.
  • La Photographie souterraine, Paris: Gauthier-Villars, 1903, 70 с.
  • La spéléologie aux XXe siècle, Paris: Hermann, 1905, 810 с.
  • Le sol et l'eau – Traité d'hygiène (in collaboration with de Launay, Ogier and Bonjean), Paris: Baillere, 1906, 486 с.
  • L'évolution souterraine, Paris: Flammarion, 1908, 388 с.
  • La Côte d'azur russe: Riviera du Caucase, Paris: Delagrave, 1909, 423 с.
  • Les cavernes et les rivières souterraines de la Belgique (Van den Broeck, E, Martel, E.-A. and Rahir, Ed.), Bruxelles: Lamertin, 1910, (2 vol.) 1800 с.
  • Explications sur Mammoth Cave, 1914
  • Nouveau Traité des eaux souterraines, Paris: Doin, 1921, 840 с.
  • Les causses et gorges du Tarn, Millau: Artieres et Maury, 1926, 512 с.
  • L'Aven Armand, Millau: Artieres et Maury, 1927, 48 с.
  • La France ignorée (2 vol.), Paris: Delagrave, 1928–1930, 600 с.
  • Les Grands Causses (Les Causses majeurs), Millau: Artières et Maury, 1936, 510 с.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ալֆրեդ Մարտել» հոդվածին։