Տիմաշյովսկ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Կրասնոդարի երկրամաս | ||||
Շրջան | Տիմաշյովսկի | ||||
Քաղաքապետ | Буряк Павел Владимирович | ||||
Հիմնադրված է | 1794 թ. | ||||
Մակերես | 40 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր | ||||
Կլիմայի տեսակ | մեղմ | ||||
Բնակչություն | Տիմաշյովսկի քաղաքային բնակչություն մարդ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն | ||||
Հեռախոսային կոդ | 86130 | ||||
Փոստային ինդեքս | 3527хх | ||||
Փոստային ինդեքսներ | 352700–352708 | ||||
Թվային իդենտիֆիկատոր | 03253501000 | ||||
Պաշտոնական կայք | adm-timashevsk.ru | ||||
| |||||
Տիմաշյովսկ[1] (նաև անվանում են Տիմաշեվսկ)[2], քաղաք Ռուսաստանում, ադմինիստրատիվ կենտրոնը Տիմաշյովսկի շրջանի և Կրասնոդարյան երկրամասի Տիմաշյովսկի քաղաքային բնակչության։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Կիրպիլի գետի վրա՝ Կրասնոդարից 68 կմ հյուսիս։
Կենտրոնական երկաթուղային կայարանը Հյուսիսակովկասյան երկաթուղային գծի Տիմաշյովսկայան է։ Էլեկտրական գնացքները բարձրագույն հարմարավետությամբ՝ «Ростов-Главный — Краснодар-1», չեն մտնում Տիմաշյովսկայա կայան, այլ մնում են Տիմաշյովսկի շրջանցումում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիմոշովսկյան[3] տունը հիմնադրվել է 1794 թ.-ին[4]։ Դա առաջին 40 բնակեցումներից է Կուբանյան կազակների Կուբանի վրա։ Տան անվանումը անցել է Սիչից։ Լեգենդի համաձայն տունը անվանվել է երիտասարդ կազակ Տիմոշի պատվին։ Ավելի հավաստի է թվում այն կարծիքը, որի համաձայն՝ տան անվանումը կապված է նրա առաջին բնակիչների աշխարհագրական ծագումից, ինչպես դա եղել է ընդունված Սիչում. Տիմոշովկա գյուղից, որը գտնվում է Ուկրաինայի Չերկասյան շրջանում։
- 1842 թ.[4] — տունը ստացել է գյուղի կարգավիճակ։
- 1861 թ. — կառավարության կողմից թույլտվություն բնակվելու հարևան գյուղերում։
- 1874 թ. — գյուղում առաջին դպրոցի կառուցումը։
- 1912 թ. — փոստային բաժանմունքի բացում։
- 1914 թ. — Եկատերինոդարի հետ երկաթուղային հաղորդագրության բացում ( Приморско-Ахтарск — Екатеринодар-ի ճյուղ).
- 1924 թ. — գյուղում բացվել է հիվանդանոց 12 մահճակալներով, որտեղ վեց հոգի էր աշխատում։
- 1943 թ. — ֆաշիստական բանակի կողմից գրավում։ Գրավման ժամանակ գերմանական զորքերն ամբողջությամբ այրել էին գյուղը։
- 30-50-ական թվականներին ղեկավարության կողմից Տիմոշովյան գյուղի անվանումը ստացել է ավելի ժամանակակից ձև[5]։
- Դեկտեմբերի 30-ին 1966 թ.-ին[4] — գյուղը ընդունել է քաղաքի կարգավիճակ և ժամանակակից անվանում՝ Տիմաշյովսկ։
Զինանիշագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգային կազմ
2010 թ.-ի Համառուսական մարդահամարի տվյալների համաձայն[7]։
Ազգ | Քանակը, մարդ |
Բաժինը ամբողջ բնակչության մեջ, % |
---|---|---|
ռուսներ | 48 461 | 89,97 % |
հայեր | 1 656 | 3,07 % |
ուկրաինացիներ | 851 | 1,58 % |
ուրիշներ | 1 762 | 3,27 % |
ազգությունը նշված չէ | 1 194 | 2,21 % |
Ընդամենը | 53 924 | 100,0 % |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիմաշյովսկի շրջանը և մասնավորապես՝ Տիմաշյովսկ քաղաքը, Կրասնոդարի երկրամասի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկն են։ Քաղաքը գտնվում է երկաթուղային գծերի խաչմերուկում, ունի շահավետ աշխարհագրական դիրք մարզի կենտրոնում։ Նման տնտեսական և աշխարհագրական դիրքերը նպաստում են արդյունաբերության ավելի արագ զարգացմանը նվազագույն ծախսերով։ Եթե դուք նայեք քաղաքի քարտեզին. քաղաքի տարածքի կեսից ավելին զբաղեցնում են արդյունաբերական գոտիները։ Արտադրության և վերամշակման ոլորտի զարգացումը դրականորեն ազդում է քաղաքի կենսամակարդակի վրա, բայց դա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։
- Սննդի արդյունաբերությունը զարգացած է։ Շաքարի գործարանը, հրուշակեղենի գործարան «Կուբան»-ը, - խոշորագույններից է մարզի, կաթնամթերքի գործարանը, որը չորրորդն է Ռուսաստանում,«Вимм-Билль-Данн» ԲԲԸ-ի մի ճյուղն է, երշիկի գործարան «Bacon»-ը, լիկյորի և օղու գործարան «Distillery Fortune»- ը մեծ դեր ունեն տնտեսության մեջ։ Ամենամեծ գործարանը «Nestle Kuban»- նն է, որը բաղկացած է սուրճի արտադրության և փաթեթավորման մի քանի խանութներից։ Պաղպաղակի արտադրությունը դադարեցվել է 2011 թ., սարքավորումները տեղափոխվել է Ժուկովսկի քաղաքի մասնաճյուղ։
![]() | |
---|---|
Завод «Нестле» в Тимашёвске | |
![]() |
Фото на сайте Панорамио |
- Շինանյութերի արտադրություն՝ Ասֆալտ, աղյուսե գործարաններ։
- Փաթեթավորման նյութերի գործարան — Констанция Кубань (նախկին Акерлунд энд Раузинг) մասնագիտացած է ճկուն փաթեթավորման արտադրության մեջ։
- ՓԲԸ «АР Картон»-ը մասնագիտանում է սննդամթերքի, ծխախոտի և քիմիական արդյունաբերության համար ստվարաթղթից փաթեթավորման արտադրանքի արտադրության համար։
- Ոլոռ և եգիպտացորեն պատրաստելու գործարան (նախկին «Секаб»)«Bonduelle» — ԲԲԸ «Кубанские консервы»[8].
- Խոզի գործարան «Индустриальный» 108 000 խոզերի համար։ Գրեթե դադարել է գոյություն ունենալ, խոզերը ոչնչացվել են «ժանտախտի» կողմից, բացի համալիրից մնացել է «դանիական» ցեղի 30,000 խոզ։
- Գործարան Crown Cork թիթեղյա տարաներ պատրաստելու «Нестле Кубань» սրճի համար։
Տարածաշրջանում զարգացած է հացահատիկային մշակաբույսերի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի արտադրությունը։ Նաև անասնաբուծությունը ու թռչնաբուծությունը։ thumb|Տիմաշյովսկի Սուրբ Հոգիների վանք
Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփանով ընտանիքի թանգարանը, ովքեր մահացել էին Քաղաքացիական և Հայրենական պատերազմների տարիներին։
- Սուրբ Հոգիների տղամարդկանց վանքը (գործող)
Գոյություն ունի կենտրոնական քաղաքային գրադարան Պուշկինի անվամբ, ինչպես նաև հարակից Պուշկինի հրապարակը, որը բացվել է 1999 թվականին Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ։ 2009 թ-ին վերակառուցվել է «Զարյա» կենտրոնական կինոթատրոնը, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ և ակուստիկա։ Կենտրոնական զբոսայգում կանգնեցված է Ստեփանովի հուշարձանը և նրա ինը որդիների հուշարձանը, ովքեր Հայրենական պատերազմի հերոսներ են։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվին հավերժական կրակ կա, իսկ քաջ մարտիկների պատվին հուշարձաններ են կանգնեցված ։ Կարմիր փողոցի վրա կա «Իզյումինկա» մշակութային համալիրը, նոր երգող աղբյուր, տեսարժան վայրեր և զվարճանք երեխաների համար, սրճարաններ և ռեստորաններ։ Քաղաքի կենտրոնում կանգնած է Իվան Պոպկոյի հուշարձանը, և լոկոմոտիվային պահոցում հուշահամալիր կա, ի պատիվ երկաթուղայինների `պատերազմի հերոսների։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրասնոդարի շրջանի թիվ 17 պետական նախնական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություն։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Պոպկո (1819—1893) — ռուս ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ё» տառը անվանման մեջ հաստատվում է հետևյալ աղբյուրներով։
- Словарь географических названий СССР / ГУГК, ЦНИИГАиК. — 2-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1983. — С. 246. — 296 с.
- Агеенко Ф. Л., Зарва М. В. Словарь ударений для работников радио и телевидения / Под ред. Д. Э. Розенталя. — 5-е изд., переработ. и доп. — М.: Русский язык, 1984. — С. 752. — 810 с.
- Левашов Е. А. Словарь прилагательных от географических названий. — М.: Русский язык, 1986. — С. 460. — 550 с. — 69 500 экз.
- География России. Энциклопедический словарь. Большая Российская энциклопедия. 1998.
- Российский энциклопедический словарь: в 2 кн./ Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — ISBN 5-85270-292-7. — ISBN 5-85270-324-9.
- Тимашёвск в Большой энциклопедии издательства Терра. 2006
- Справочно-информационный портал ГРАМОТА.РУ. Словарь имён собственных. Электронная версия. 2011
- ↑ Лекарева И. Н. Проблема нестандартных явлений в области имени собственного // Культурная жизнь Юга России. — Краснодар: Краснодарский государственный университет культуры и искусств, 2009. — № 3 (32). — С. 105—107.
- ↑ История о козаках запорожских, как оные из древних лет зачалися, и откуда своё происхождение имеют, и в каком состоянии ныне находятся // Чтения в императорском обществе истории и древностей российских при Московском университете (ЧОИДР). — М., 1847. — № 6.
- ↑ 4,0 4,1 4,2 ։
- ↑ За такой экспонат для музея и тысячи не жалко // Е.Орлова. — Знамя Труда., 05 Августа 2013 http://www.timashevsk-zt.ru/index.php?option=com_k2&view=item&id=1189:za-takoy-eksponat-dlya-muzeya-i-tyisyachi-ne-zhalko&Itemid=120 Archived 2013-10-15 at the Wayback Machine.
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ «Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Краснодарского края»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-09-30
- ↑ Олег Романько (10 июля 2012)։ «"Бондюэль" вложит полмиллиарда в "Кубанские консервы"»։ DG-YUG.RU։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт администрации Тимашёвского городского поселения Тимашёвского района
- Официальный сайт муниципального образования Тимашёвский район
- Совет муниципальных образований Краснодарского края
|