Մոլդովկա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլդովկա (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Մոլդովկա | |||
| ռուս.՝ Молдовка | |||
| 43°27′25″N 39°57′29″E / 43.45694°N 39.95806°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| Հիմնադրված է | 1880 թ. | ||
| ԲԾՄ | 80 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 2245 մարդ (2010[2]) | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | (+7)8622 | ||
| Փոստային դասիչ | 354393 | ||
| ՍՎՏԲՀԴ | 3426000000 | ||
|
| |||
Մոլդովկա (ռուս.՝ Молдовка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 23 կմ հարավ-արևելք, Մզիմթա գետի աջ ափին, ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1958 բնակիչ, իսկ 2010 թվականին, այնտեղ ապրում էր արդեն 2245 մարդ[2]` ռուսներ, հայեր, մոլդովացիներ, հույներ և էստոնացիներ, ովքեր զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ և այգեգործությամբ։
Գյուղն ունի ռուս-հայկական միջնակարգ դպրոց, երկու ակումբ, գրադարան, մանկապարտեզ և երկու բուժկայան։ Դպրոցում դասավանդվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայ ժողովրդի պատմություն։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են մոլդովացիները` 1880 թվականին, ովքեր 48 ընտանիքով այստեղ են եկել Ռուսական կայսրության Բեսարաբիայի նահանգից։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակայքի գյուղերից` 1910 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 683)։ |
| ||||||||||||||||||

