Վոլկոնկա
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վոլկոնկա | |||
| Волконка | |||
| 43°51′37″N 39°24′03″E / 43.86028°N 39.40083°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| ԲԾՄ | 28 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 467 մարդ (2010) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Հեռախոսային կոդ | +7 862 | ||
| Փոստային ինդեքս | 354 233 | ||
| Փոստային դասիչ | 03 426 932 003 | ||
|
| |||
Վոլկոնկա (ռուսերեն՝ Волконка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 8 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 59 կմ հյուսիս-արևմուտք, Գոդլիկ գետի երկու ափերին և ծովի մակարդակից 28 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 421 բնակիչ, իսկ 2010 թվականին, գյուղում ապրում էր 467 մարդ, որից 214 տղամարդ և 253 կին։ Բնակչության մեծամասնությունը հայեր են։ Գյուղի ազգային կազմը 2010 թվականին ուներ հետևյալ տեսքը[2].
| Ազգությունը | % | Թվաքանակը |
|---|---|---|
| Հայեր | 79,9 % | 373 |
| Ռուսներ | 16,7 % | 78 |
| Ուկրաինացիներ | 2,1 % | 10 |
| Այլ | 1,3 % | 6 |
| Ընդամենը | 100 % | 467 |
Բնակիչներն զբաղվում են հիմնականում այգեգործությամբ։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերվում է 1923 թվականին։
Վոլկոնկայում ներկայումս գործում են հանգստյան տներ և հյուրանոցներ։ Առանձնապես կարևոր է աստիճանաբար զարգացող ճանաչողական բնույթի զբոսաշրջությունը։ Գյուղի տեսարժան վայրերից են միակտոր քարից կառուցված դոլմենը և ծծմբաջրածնային հանքային աղբյուրները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

