1870-ական թվականներին, գյուղի տարածքում սկսեցին վերաբնակվել ռուսներ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1948 թվականին։ 1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Շախե ավանի տնտեսության համար գլխավոր տեղ են զբաղեցնում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։