Բերանդա
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Բերանդա | |||
| ռուս.՝ Беранда | |||
| 43°46′13″N 39°31′28″E / 43.77028°N 39.52444°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| Հիմնադրված է | 1890 թ. | ||
| ԲԾՄ | 90 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 450 մարդ (2010[2]) | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
| Փոստային դասիչ | 354000 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 23, 93, 123 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03426922008 | ||
|
| |||
Բերանդա ( ռուսերեն՝ Беранда), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Յակորնայա Շչել գետի ափին, Սև ծովից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 34 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 90 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 409 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 450 մարդ։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ։
Գյուղն ունի հայկական ութամյա դպրոց, ակումբ և գրադարան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1890 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 417)։ |
| ||||||||||||||||||

