Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուչ-դերե (այլ կիրառումներ)
Կուլտուրնոյե Ուչ-Դերե (ռուս. ` Культурное Уч-Дере), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում ։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 51 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչությունը կազմում են հիմնականում հայեր և ռուսներ , ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ ։ Այնտեղ առկա է ութամյա դպրոց , ակումբ, բուժկայան և առողջարան ։
Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը, 1884 թվականին։ Ներկայումս այցելում են ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 6 )։
Լազարևսկի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Ադլերի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Խոստայի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Կենտրոնական շրջանի հայաբնակ միկրոշրջաններ
Լազարևսկի շրջանի հայաբնակ բնակավայրեր Ադլերի շրջանի հայաբնակ բնակավայրեր Խոստայի շրջանի հայաբնակ բնակավայրեր Կենտրոնական շրջանի հայաբնակ բնակավայրեր