Խոստա
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Խոստա | |||
Хоста | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Հիմնադրված է | 1899 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1951 թվականից | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 20 000 մարդ | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքսներ | 354024[1] | ||
| |||
Խոստա (ռուս.` Хоста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Խոստա գետի հովտում: Խոստայի շրջանի վարչական կենտրոնն է: Գտնվում է Սև ծովի ափին, Սոչիի կենտրոնից 21 կմ հեռավորության վրա: Երկաթուղային կայարան է, ծովափնյա կլիմայական առողջարան և զբոսաշրջության կենտրոն:
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հայտնի է միջնադարից, որպես աբխազական Խամիշ իշխանական տոհմի տիրույթ: 12-րդ դարում այստեղ գտնվում էր ջենովական Կաստո առևտրավանը:
1899 թվականին Խոստա բնակավայրին շնորհվել է քաղաքի կարգավիճակ: Խոստա գետի հովիտը գետաբերանի մոտ` բաժանվել է 175 քաղաքային, 60 արհեստագործական և 50 ամառանոցային հողատարածքների: 1905 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1906 թվականի հունվարի 6-ը, Խոստայում գործունեություն է ծավալել Սոչիի հանրապետությունը:
1951 թվականին ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոստայի ամրոցը (7-րդ դար):
- Կենա-շիմշատային պուրակը:
- Ծծմբաջրածնային ջրաբուժարանը:
- Նավալիշինի կիրճը:
- Խոստայի շրջանի պատմության թանգարանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|