Չեմիտոկվաջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոշրջան
Չեմիտոկվաջե
Чемитоквадже
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ30 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 212
Փոստային դասիչ354 212
Չեմիտոկվաջե (Ռուսաստան)##
Չեմիտոկվաջե (Ռուսաստան)
Չեմիտոկվաջե (Կրասնոդարի երկրամաս)##
Չեմիտոկվաջե (Կրասնոդարի երկրամաս)

Չեմիտոկվաջե (ռուս.՝ Чемитоквадже), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 53 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի անվանումը (ադըղեերեն` Цурмытыкъуаджэ) թարգմանաբար նշանակում է «Չերմիտ տոհմի աուլ»[1]։ Մինչ Կովկասյան պատերազմի ավարտը (1864 թ.), այս տարածքում ապրել է շափսուղական Չերմիտ տոհմը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան պատերազմի ավարտից հետո, այս տարածքի տեղաբնիկ մուսուլմանական ողջ բնակչությունը, մուհաջիրության արդյունքում տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։ Այդ պատճառով նշված տարածքը որոշ ժամանակով ամայացավ։

1867 թվականին Չեմիտոկվաջե գետի ցածրադիր վայրերի տարածքը, Վոլկոնսկի իշխանները նվիրեցին պրոֆեսոր Սերգեյ Բոտկինին` երեխաներին հաջողությամբ բուժելու համար։ Աստիճանաբար այս տարածքում սկսել են բնակություն հաստատել ռուսներ և Օսմանյան կայսրությունից գաղթած հայեր և հույներ։ 20-րդ դարի սկզբին, Սերգեյ Բոտկինի կալվածքը գնել է պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկին։ 1934 թվականին, Ժուկովսկու առանձնատան տեղում ստեղծվեց նրա անվան հանգստյան տունը։

1961 թվականին, Չեմիտոկվաջե ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։

Հայերի հիմնական զանգվածը եկել է շրջակա գյուղերից` 1930 թվականին։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմիտոկվաջե ավանում ներկայումս բնակվում են հայեր, ռուսներ, չերքեզներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, ինչպես նաև ծխախոտի ու թեյի մշակությամբ։

Ավանում գործում են ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան, հանգստյան տներ, հյուրանոցներ և Ռուսաստանի օդուժի առողջարանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմիտոկվաջեի տարածքում է գտնվում Ռուսաստանի ամենաբարձր ավտոմոբիլային կամուրջը (բարձրությունը` 80 մ)։ Բացի այդ, ավանի տարածքում պահպանվել են հինավուրց դոլմենների մնացորդներ, ինչպես նաև 1-6-րդ դարերի հռոմեական բերդի ավերակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Топонимы Черноморского побережья. Чемитоквадже».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։