Սերգեյ Բոտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բոտկին
S P Botkin.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1832
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 12 (24), 1889 (57 տարեկանում)
Մահվան վայրՄենտոն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
ԵրեխաներԵվգենի Բոտկին
Ստորագրություն
Sergey Botkin's signature.svg
Sergei Botkin Վիքիպահեստում

Սերգեյ Պետրովիչ Բոտկին (ռուս.՝ Серге́й Петро́вич Бо́ткин, սեպտեմբերի 5 (17), 1832, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 12 (24), 1889, Մենտոն[1]), ռուս թերապևտ, կլինիկական բժշկագիտության ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պետրովիչ Բոտկինը 1855 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1855 թվականին ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի ջոկատում մասնակցել է Ղրիմի կամպանիային, իսկ 1877 թվականին՝ Բալկաններում, ռուս–թուրքական պատերազմական գործողություններին։

Բոտկինը Ռուսաստանում հիմնադրել է առաջին փորձառական լաբորատորիան, որտեղ ուսումնասիրվում էին դեղանյութերի ֆիզիոլոգիական և դեղաբանական ազդեցությունները։ Նրա գիտահետազոտական գործունեությունը նվիրված էր օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխհարաբերության, օրգանիզմի հիվանդագին պրոցեսների առաջացման գործում նյարդային համակարգի առաջատար դերին և ազդեցության մեխանիզմի պարզաբանմանը։

Բոտկինը կլինիկական բժշկագիտության մեջ ստեղծել է նոր ուղղություն, որը Իվան Պավլովն անվանել է ներվիզմ։ Բոտկինը 1883 թվականին առաջինը նկարագրեց լյարդի վիրուսային բորբոքումը, որը հետագայում կոչվեց Բոտկինի հիվանդություն։ Նա տվել է աորտայի լայնանքի (անևրիզմա), երիկամների բորբոքման, թափառող երիկամի կլինիկական ախտորոշման և բուժման եղանակները։

Իր միջոցներով հիմնադրել և հրատարակել է «Ներքին հիվանդությունների պրոֆեսոր Ս․ Պ․ Բոտկինի կլինիկայի արխիվը» (1869–1889) և «Կլինիկական շաբաթաթերթը» (1881–1889)։ 1861 թվականին, կլինիկական բուժման պատմության մեջ առաջինը բացել է անվճար ամբուլատորիա։ Նրա ջանքերով Ռուսաստանում առաջին անգամ (1880 թվականին) բացվել է նաև անվճար հիվանդանոց, որն այժմ կոչվում է Ս․ Պ․ Բոտկինի անունով։

Բոտկինի աշակերտներից են Ալեքսանդր Նեչաևը, Նիկոլայ Չիստովիչը, Իվան Պավլովը, Ալեքսեյ Պոլոտեբնովը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Боткин Сергей Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 601.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Курс клиники внутренных болезней и клинические лекции, т․ 1–2, М․, 1950․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нилов Е․, Боткин, М․, 1966
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png